Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալն ազատ է արձակվել

Թուրքիայում ուրբաթ օրն ազատ է արձակվել Էրհան Թունջելը, որն ավելի վաղ անմեղ էր ճանաչվել 2007 թվականին Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված իրեն ներկայացված բոլոր մեղադրանքներով, սակայն ձերբակալվել էր սպանության գործի վերաքննության ժամանակ: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայում հրատարակվող Today’s Zaman պարբերականը:

Տեղեկատվության համաձայն՝ Թունջելն ազատ է արձակվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից հինգշաբթի ուշ երեկոյան ստորագրված օրենքի համաձայն, որը ձերբակալության առավելագույն ժամկետը նվազեցնում է մինչև 5 տարի:

Ըստ պարբերականի՝ դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ կասկածյալի կարգավիճակում Թունջելի կողմից ձերբակալության մեջ անցկացված ժամկետը գերազանցել է առավելագույնը, քանի որ վերջինս արդեն 5 տարի և 5 ամիս ազատազրկման մեջ է:

Էրհան Թունջելը, որը եղել է Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչներից մեկը, տասը տարվա ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին Տրապիզոնում գտնվող «ՄըքԴոնալդս» ռեստորաններից մեկի ռմբակոծության մեջ իր ունեցած դերի համար: Թունջելից, սակայն, հանվել են հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ կապված բոլոր մեղադրանքները՝ ներառյալ դատախազի կողմից լրագրողի սպանության գործով առաջին դատավարության ընթացքում ներկայացված մեղադրանքներն այն մասին, որ ինքը հրամայել էր Հրանտ Դինքի սպանությունն իրականացնել Յասին Հայալին, որը հետագայում հայազգի լրագրողի սպանության իրականացմանը դրդել էր Օգյուն Սամասթին:

Ըստ Today’s Zaman պարբերականի՝ Թուրքիայի տեղական դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշմամբ Թունջելից, ինչպես նաև Հրանտ Դինքի սպանության գործով անցնող այլ կասկածյալներից հանվել էին ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքները:

Հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում