Wednesday, 24 04 2024
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

Հեղափոխության առաջին պարտությունը Ստեփանակերտից

Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակել վերջինիս։

Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմն ու փորձենք հասկանալ դրա քաղաքական նշանակությունն ու հնարավոր հետևանքները։ Արձանագրենք, որ Քոչարյանի ազատ արձակման փաստը որպես այդպիսին մեծագույն հարված էր հեղափոխությանն ու հեղափոխական արժեքներին։ Մի կողմից դա մեկ քայլ նահանջ էր հեղափոխության վերջնական հաղթանակի նպատակից և մեկ քայլ առաջ էր հին ռեժիմի ռևանշիստական ձգտումների ճանապարհին։

Փաստորեն հեղափոխության նկատմամբ առաջին ռևանշը արձանագրվեց հեռավոր Ստեփանակերտից, Արցախի ռազմաքաղաքական ընտրախավը ուղղակի կերպով մարտահրավեր նետեց Փաշինյանի կառավարությանն ու ընդհանրապես Հայաստանի քաղաքացիներին։ Որքան էլ որ ցավալի հնչի, բայց Արցախի նախագահներն ու ռազմաքաղաքական գործիչների մի զգալի մասը ազգային համերաշխության և ներդաշնակության փոխարեն ընտրեցին Քոչարյանին, պետական մտածողության և կլանային շահերի միջև նրանց ընտրությունը կանգ առավ երկրորդի վրա։

Նրանք փաստեցին, որ թքած ունեն ներհայկական իրականության, ժողովրդի կամքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վրա։ Նրանք հստակ ցույց տվեցին, որ հայրենիք ու պետություն կոչվածներն իրենց համար սահմանափակվում են այնտեղ, որտեղ սկսում և վերջանում են «ղարաբաղցի-քավոր-սանիկ-ընկեր» հասկացությունները։ Սա է նրանց պատկերացրած հայրենիքն ու համերաշխությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը փող ու զինվոր մատակարարող ինչ-որ օտար ու խորթ միավոր է և հարկ եղած դեպքում կարելի է վերցնել ու թքել դրա երեսին, արդարության համար պայքարող ժողովրդի երեսեին։

Սա իհարկե ցավոտ իրականություն է, բայց մի՞թե անտարբերության և օտարության այս դրսևորումը հնարավոր է այլ կերպ ձևակերպել։

Իրականում գործ ունենք չափազանց խորը մի անդունդի հետ, որը բաժանում է հայկական երկու պետություններին։ Եվ այդ անդունդի հեղինակները Արցախի ղեկավարներն են և ուրիշ ոչ ոք։ Արցախցիներն ու հայաստանցիներն ամեն ինչ անում են հնարավոր պառակտումից խուսափելու համար, բոլորի համար էլ համերաշխությունը չափազանց կարևոր գաղափար է, ավելին՝ երկու պետությունների հայ բնակիչները ընդառաջ են գնում իրար՝ ձգտելով միավորվել ու միահյուսվել։ Իսկ ի՞նչ են անում Բաքո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Վիտալի Բալասանյանն ու մյուսները, նրանք վերցնում ու մի հսկայական պատնեշ են կառուցում հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ հիմք դնելով արհեստական կոնֆլիկտի ու ճգնաժամի։

Պետք է արձանագրենք, որ սա զուտ ներհայկական գզվռտոց չէ և շատ ավելի լայն ու մեծ տարածություն ընդգրկող գործընթաց է։ Արցախի ղեկավարները փաստացի հնարավորություն են շնորհում այլ պետությունների միջամտել Հայաստանի ու Արցախի ներքին գործերին։ Դեմ գնալով ու ապստամբելով Երևանի դեմ՝ Ստեփանակերտն իր դռներն է բացում Մոսկվայի և այլ աշխարհաքաղաքական խաղացողների համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է, մեծագույն սպառնալիք, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել։ Այս դեպքում ի՞նչ պատասխան են տալու Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը առաջնագծում կանգնած զինվորներին ու ընդհանրապես արցախցի գյուղացիներին, ի՞նչ պատասխան են տալու միլիոնավոր այն մարդկանց, որոնց մտահոգության և հոգածության առաջնային առարկան Արցախի անվտանգությունն է։

Տևական խաղաղությունը բթացրել է մարդկային բանականությունը, շատերը շփացել ու մեծամտացել են առաջնագծում արձանագրված որոշակի հաջողություններից՝ կորցնելով իրականության զգացողությունը։ Նրանք այն աստիճան են կուրացել, որ մոռացել են Արցախի սահմանից այն կողմ կանգնած ադրբեջանական զորքերի մասին։ Զորքեր, որոնք պատրաստ են հաշված օրերի ընթացքում վերցնել Ստեփանակերտն ու հողին հավասարեցնել այն ամենը, ինչ-որ ստեղծվել է տասնամյակների ընթացքում։

Վստահաբար պատերազմի վերսկսման պարագայում Արցախի ղեկավարները կսթափվեն ու կվերադառնան իրականություն, քանի որ Արցախի գոյության ու անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե Քոչարյանը։ Այն նույն ժողովուրդը, որի երեսին այսօր թքեցին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։

Բայց մենք պատերազմի սպասելու ռեսուրսներ չունենք, քանի որ չափազանց մեծ է ուշացած լինելու հավանականությունը։ Ամենաճակատագրական շրջափուլում հնարավոր է և վերստին գլուխ բարձրացնի Հայաստանի ու Արցախի միջև գոյություն ունեցող արդեն իսկ փորված անդունդը՝ համերաշխության չգոյությունն ու ազգային ներուժի մաշվածությունը։ Իսկ եթե մենք ընկնե՞նք այդ անդունդի մեջ, հետո ի՞նչ է լինելու, մի ամբողջ ժողովրդի նորից դատապարտելո՞ւ ենք ցեղասպանության, հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի գնով ձեռք բերված հաղթանակներն ու նվաճումները նվիրելո՞ւ ենք Ադրբեջանին։

Չէ՛, մենք այդքան ուշացած լինելու ռեսուրսներ չունենք և խաղաղությամբ հարբածներն ու շփացածները հենց խաղաղ պայմաններում պետք է վերադառնան իրականություն և այդ խորը անդունդը պետք է լցվի ու հարթեցվի՝ խորհրդանշելով համերաշխության այն կամուրջը, որը Երևանին միավորում է Ստեփանակերտին։

Հուսով եմ Արցախի նախագահները ընկալեցին Հայաստանի իշխանությունների փոխանցած ազդակը։ Կառավարությունը գլխավոր դատախազի ձեռքերով կարող էր միջամտել ու արգելակել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը։ Բայց դա բացառված սցենար էր, քանի որ մեր համար անթույլատրելի է Երևանից քաղաքական տեսանկյունից պարտված ու ոչնչացված Արցախի նախագահներ ճանապարհել։ Այս նուրբ էպիզոդը արժևորման պետք ունի, քանզի պատերազմի վերսկսման դեպքում Արցախի ռազմաքաղաքական գործիչների շփոթմունքը հաղթահարվելու է Հայաստանի տարբեր ծայրերից Ստեփանակերտ ժամանած կամավորների զորեղ ներկայությամբ, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Այլընտրանք չկա, սա է մեր պետության շահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում