Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Քոչարյանը և ամբողջ 5-րդ շարասյունն ի սկզբանե օգտագործելու են այս դատավարությունը իրենց դավադիր նպատակների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող  Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի գործող և նախկին նախագահների դատարան ներկայանալու, Քոչարյանի համար երաշխավորելու հանգամանքը: Ի՞նչ սպասել Երևանի և Ստեփանակերտի առաջիկա հարաբերություններում: Արդյոք կան միայն ներքին կլանայի՞ն շահեր և ո՞չ նաև Ռուսաստանի թելադրանք: Արտաքին հետք տեսնո՞ւմ եք:

– Մեջբերում եմ Շուշիի ազատագրման օրվա առթիվ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նրանց դիմումի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառումից. «… նրանք միանգամայն այլ շարժառիթներ ունեն: Նրանց այսպիսի դրսևորումները խիստ ցուցիչային են՝ ներկայացնում են իրենց ռևանշիստական պատրաստվածության մակարդակը և ռևանշ իրականացնելու պատրաստակամությունը: Նրանց նպատակն է, մասնավորապես, ավելացնել Կրեմլի և նրա 5-րդ շարասյան ճնշումը ՀՀ իշխանությունների և մեր ժողովրդի վրա, էլ ավելի մոբիլիզացնել 5-րդ շարասյան շարքերը, ցույց տալ, որ իրենք կան և պատրաստ են իրենց արտաքին տերերի հերթական ռևանշիստական հրամանները կատարել: Իսկ այս հետզհետե խորացող վտանգավոր ընթացքի պատճառը Երևանում տապալված ազգադավ ու հանցավոր ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ընդգծված հանդուրժողական և դրական վերաբերմունքն է, ինչի հետևանքով այն վերածվել է ռևանշի ամրոցի և հակահայկական որջի: Մինչդեռ նրանց նմանները, եթե նույնիսկ ազատության մեջ լինեին, պետք է հայտնվեին իշխանական ու հանրային մերժողականության այնպիսի մթնոլորտում, որ անգամ չկարողանային մտածել այսպիսի քայլերի մասին: Ազգադավների և ոճրագործների նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն ազգային անվտանգության հրամայական է և պետք է ժամ առաջ տեղի ունենա»։ Երևանի և 5-րդ շարասյան միջև դիմակայության զարգացումը պայմանավորված է Երևանի հետագա գործողություններով։ Եթե Երևանը շարունակի կեղծ օրինապաշտական ու կրավորական վարքագիծը, ապա 5-րդ շարասյունը Կրեմլի համակարգմամբ վերը նշված ձևով կշարունակի առաջ գնալ՝ առաջացնելով Արցախի աբխազացման և ՀՀ կազմալուծման ծանր հետևանքներ։

Քոչարյանի պաշտպանը հայտարարեց, որ Քոչարյանն օրենքով և Սահմանադրությամբ իրավունք ուներ բանակն օգտագործելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյոք փորձ չի՞ արվում հասարակությանը մոլորեցնելու:

– Հարցին պատասխանելու համար նախ հարկավոր է մեկ դիրքորոշում ճշտել։ ՀՀ-ն Սահմանադրություն չի ունեցել և չունի։ Այդպիսի անուն ունեցող և որպես այդպիսին կիրառվող փաստաթուղթը լեգիտիմ չէ։ Հայ ժողովուրդը նման փաստաթուղթ չի ընդունել։ Բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության անդամ և այդ համագործակցության կառավարման որոշակի փուլում, կեղծելով նաև ընտրությունների արդյունքները, զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ դրանով իսկ դառնալով նաև հանցավոր համագործակցության ղեկավար։ Ուստի նրա բոլոր գործողությունները իրավաչափ չեն եղել, և նա պետք է պատասխան տա իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության անդամ լինելու, ապա՝ այդ համագործակցությունը գլխավորելու, դրա միջոցով պետությունը զավթելու և հանցավոր համագործակցության գործիքի վերածելու, ինչպես նաև այդ ամենի հետևանքով ՀՀ-ին (Արցախը ներառյալ) և հայությանը գոյութենական վնասներ պատճառելու համար։ Սերժ Սարգսյանը նրա հանցակիցն է եղել այդ ամբողջ ընթացքում, այնուհետև ինքն է շարունակել նույնը՝ որպես արդեն հանցավոր համագործակցության ղեկավար։ Ուստի նա ևս պետք է հավասարապես պատասխան դա կատարվածի համար։ Նման մասշտաբ և հետևանքներ ունեցող հանցագործությունը չի կարող քննվել և լուծում ստանալ այդ նույն հանցավոր համագործակցության մաս կազմած իրավապահ և դատական համակարգերի միջոցով։ Դա ի զորու է անել միայն անցումային արդարադատությունը։ Մինչդեռ, մեղմ ասած, գրեթե համոզված եմ, որ անցումային արդարադատությունը, ինչպես ասում են, արդեն գրվել է սառույցին։ Գործող կառավարությունը, առաջին իսկ պահից անտեսելով իրեն տրված հեղափոխական մանդատը, հեղափոխության փոխարեն գնաց իրավահաջորդության ճանապարհով։ Ուստի ավելի քան մեկ տարի ուշացումով անցումային արդարադատության գործիքարանի կիրառման հավանականության մասին ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումները կարող են, լավագույն դեպքում, ընդամենը դրա առանձին տարրերի օգտագործման հանգեցնել, ինչը, բնականաբար, անհեթեթ կլինի անցումային արդարադատություն անվանել։ Այնուամենայնիվ, մենք մասնակցելու ենք այդ քննարկումներին, որովհետև պատմության առաջ հաշվետու լինելու հրամայական կա։ Իսկ եթե մի պահ մոռանանք իրականությունը և որպես ելակետ ընդունենք, թե Սահմանադրություն կոչվող փաստաթուղթը և Ռոբերտ Քոչարյան անունով նախագահը լեգիտիմ էին, ապա նույնիսկ այդ պարագայում ՀՀ Զինված ուժերի օգտագործումը իրավաչափ չի եղել։ Զինված ուժերն արտաքին ռազմական հարձակումից պետությունը պաշտպանելու համար են։ Չմոռանանք նաև, որ այն ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանող օրենք չկար, ուստի Քոչարյանը չէր կարող հրամանագրի մակարդակով նման լայնամասշտաբ գործողություններ կատարել, որպիսիք նա, այդուհանդերձ, կատարել է։ Ակնհայտ է, որ կա հասարակությանը մոլորեցնելու նպատակ։

Ի՞նչ հնարավորություններ ունեն Քոչարյանին աջակցող ուժերն ու իր նշած ընդդիմադիր հզոր բևեռը: Քոչարյանը փորձ կանի այս դատավարությունն օգտագործել քաղաքական նպատակներով, իսկ ի՞նչ պետք է անի և ինչպե՞ս պետք է դիրքավորվի իրական ընդդիմությունը:

– Առայժմ այդպիսի քաղաքական բևեռ չկա և չի էլ կարող ձևավորվել։ Բայց եթե գործող իշխանությունը շարունակի իր կեղծ օրինապաշտական ու կրավորական գիծը, ապա կարող են զարգանալ Արցախի աբխազացման և պետության քայքայման գործընթացներ, որոնք այսօր արդեն նկատելի են։ Քոչարյանը և ամբողջ 5-րդ շարասյունն ի սկզբանե օգտագործում են և շարունակելու են օգտագործել այս դատավարությունը իրենց դավադիր նպատակների համար։ Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա այն, խոշոր հաշվով, ժողովրդի չմոլորված հատվածն է, որը, բարեբախտաբար, հետզհետե մեծանում է։ Խորհրդարանում առողջ ընդդիմություն չկա, ընդամենը կրեմլահպատակության մրցավազքում առաջնություն շահելով են զբաղված։ Ուստի խորհրդարանից դուրս գտնվող առողջ ուժերը և գործիչները պետք է Արցախի միացման և ապագաղութացման դրոշի ներքո ապահովեն դավադրության գոյութենական սպառնալիքների չեզոքացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում