Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Իրավիճակին անհամաչափ որոշում է կայացվել․ Քոչարյանի ազատ արձակումն անթույլատրելի էր

Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե անգամ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գալով չի խուսափի քննությունից, ակնհայտորեն նրանք չեն երաշխավորել, որ նա չի ազդելու վկաների վրա։ Նրա խոսքով՝ իրավիճակին անհամաչափ որոշում է կայացվել, տեղի ունեցածն անթույլատրելի էր և մեծ վտանգներ է պարունակում գործի հետագա քննության համար և ինչպես իրենց հասու խողովակներով կարողացել են հասնել դատարանի այս որոշմանը՝ խափանման միջոցի փոփոխման հարցով, նույն մեթոդներով էլ աշխատելու են վկաների վրա․

«Քրեական գործի բոլորը հատորները գիտեն անուն առ անուն, գիտեն բոլոր վկաներին և այս ընթացքում ինչ աշխատանք են տանելու այս վկաների հետ, մենք չգիտենք և շատ դեպքերում կարող է չիմանանք էլ։ Եթե նա, ինչպես ինքն է հայտարարել, որ փախչող տղա չէ, ակնհայտորեն նա մի ճանապարհ ունի ազդել այդ բոլոր վկաների վրա՝ փոխել տալ ցուցմունքները։ Ինձ համար սա անհասկանալի որոշում է»,-հավելեց Ստյոպա Սաֆարյանը։

Նրա դիտարկմամբ՝ դատական համակարգը պետք է նախապատրաստվեր այս մեկ տարվա ընթացքում։

«Անցյալ տարվա ամռանից հիշեցնում էի, որ դատական համակարգը լրջագույն պրոբլեմ է և նախկին իշխանությունների կողմից նշանակված դատավորներն իրավունք չունեն պաշտոնավարելու, շատ հանգիստ կարելի էր շատ դատավորներից ազատվել, որոնց պատճառով Հայաստանի վրա ՄԻԵԴ-ի վճիռներ են եկել։ Միայն դա բավարար կլիներ այդ մարդկանց գործից հանելու համար։ Եվ այս կտրվածքով թողնել դատական համակարգը և բերել գտնված գործն ապացույցներով նրանց ձեռքը տալ, սա նշանակում է գառանը հանձնել գայլին»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում