Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Իրենք չեն ընդունում, որ ղարաբաղյան կլանի վերջը եկել է. Տեր-Պետրոսյանի համար կերաշխավորեի՞ն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանում անձամբ երաշխավորեցին Արցախի գործող և նախկին նախագահները։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

Մի քանի օր է՝ մտածում եմ այդ խնդրի շուրջ և հարց եմ տալիս՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ Քոչարյանի փոխարեն, Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները կգային ու միջնորդություն կներկայացնեի՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, չէին գա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցի չլիներ, լիներ լենինականցի, էլի չէին ներկայացնի։ Ներկայացրեցին զուտ նրա համար, որ ինքը ղարաբաղցի է. ես միայն սա եմ տեսնում։

– Չի՞ ստացվում, որ նրանք էլ են իրենց վրա վերցնում պատասխանատվությունն այն ամենի համար, ինչում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։

– Դա չեմ կարող ասել։ Բայց եթե իրենց մոտեցումը որպես Արցախի հերոսի է, այդ ժամանակ պետք է նաև Մանվել Գրիգորյանի համար երաշխավորագիր ներկայացնեին կամ Սամվել Բաբայանի համար։ Երբ Բաբայանին ձերբակալեցին, թող Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը բարի լինեին ասեին՝ Արցախի հերոս է այդ մարդը, ինչո՞ւ եք կալանավորում, թող երաշխավորագիր ներկայացնեին, ինչո՞ւ չարեցին բա։

– Իսկ վտանգ չկա՞, որ սրանով կլարվեն Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները։

– Ես այդ լարվածությունը տեսնում եմ։ Այո՛, մեր ժողովրդի համար տարբերություն չկա՝ Հայաստան, թե Արցախ, ժողովուրդը միշտ էլ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից, մեզ ընդունել է այնտեղ։ Նորից նույն ժողովուրդն է մնացել, բայց ղեկավարության կողմից ստեղծվել է Հայաստան-Ղարաբաղ տարբերությունը։ Մինչև հիմա էլ իրենք դեռ շարունակում են նույն տեմպով գնալ։

– Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ տեղ չեն ընդունում, որովհետև իրենց «ղարաբաղցին» չի։

Իրենք ոչ թե չեն ընդունում, որովհետև Փաշինյանը ղարաբաղցի չէ, այլ որովհետև հեղափոխություն եղավ, ու այդ հեղափոխության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Չեն ընդունում, որ ղարաբաղյան կլանի վերջը դրվեց։ Հիմնական խնդիրը սա է։

– Քոչարյանը խոսեց 0038 հայտնի հրամանի մասին, որ իբրև նախկինում տեղյակ չէր, բայց հիմա հայտարարում է, որ շատ ճիշտ և տեղին օգտագործված հրաման է եղել։ Ի՞նչ կասեք իր այդ հայտարարության մասին։

– Եթե Քոչարյանը սկզբից հրաժարվում է, հետո՝ ընդունում, դա ապացուցում է այն փաստը, որ Քոչարյանն ամեն ինչից էլ տեղյակ է եղել։ Չի եղել մի շարժ, որից նա տեղեկություն չունենար։ Ինքն ապացուցեց, որ դա էլ գիտի, ամեն ինչ էլ գիտի, ու վաղը չէ մյուս օրը հնարավոր է նոր հանգամանքներ ի հայտ գան։ Ես ոչինչ չեմ բացառում։

– Իր փաստաբանը նշում է, որ Քոչարյանը օրենքով և Սահմանադրությամբ իրավունք ուներ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակն օգտագործելու։ Ինչքանո՞վ են այդ պնդումները հիմնավոր։

– Իր պաշտպանը փողը վերցրել է՝ պետք է պաշտպանի։ Իր գործը դա է, փողը վերցրել է, հիմա պետք է աշխատի ամեն ինչ անել։ Նրան չի հետաքրքրում ոչինչ, երբ նայում եմ հարցազրույցները՝ նրան ոչ այդ 10 զոհն է հետաքրքրում, ոչ մնացած տուժողները։ Իր գործը արդարացնելն է՝ դրանով էլ զբաղվում է։

– Այսինքն՝ բանակի ներգրավվածությունը որևէ կերպ արդարացված չէ՞ր։

– Իհարկե, ոչ, երբ կային ներքին զորքեր, ի՞նչ գործ ուներ բանակը խառնվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում