Ավստրիայի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն պաշտոնաթող է եղել երկրի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շտրախեն։
Նրա խոսքով՝ Սեբաստյան Կուրցը համաձայն է այդպիսի որոշման հետ։ Բացի այդ, Շտրախեն որոշել է հրաժարվել նաև Ավստրիայի «Ազատություն» կուսակցության նախագահի պաշտոնից։
Մամուլի ասուլիսից ոչ շատ առաջ Շտրախեին կանցլերի գերատեսչություն են կանչել՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։