Դատարանի որոշումն այնքանով է ինձ բավարարել, որ հայրս հիմա պետք է դուրս գա։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշման մասին։
«Որոշումն ինչ–որ տեղ սպասելի էր՝ նաեւ հաշվի առնելով անձնական երաշխավորությունները»,–ասաց Լեւոն Քոչարյանը։