Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Շատ երկրներ կարող են նախանձել Հայաստանի այս հնարավորությանը. 80 տոկոսը 100 տոկոսով կյանքի կոչենք

Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը ևս ավարտվեց առանց համատեղ փաստաթղթի ստորագրման: Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ԱլԳ 10-ամյակի հավաքի հռչակագիրը։ Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջոցառումների ժամանակ կստորագրվի Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը, դա ևս, սակայն, տեղի չի ունեցել։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պարզաբանել է, որ շրջանառվող նախնական համաձայնագիրն իրենց չէր բավարարում. «Եվ բուռն քննարկումներից հետո առ այն, որ նախորդ համաձայնագրերին էլ, որոնք ընդունվել էին ԱլԳ համագործակցության բոլոր գագաթնաժողովներում, պետք է հղում լիներ և աջակցվեին, մենք՝ որպես Ադրբեջանի պատվիրակություն, համարում ենք ոչ այնքան բավարար մեզ համար՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Եվ այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ բարձրագույն խորհուրդը անելու է դա որպես իր սեփական հայտարարություն՝ առանց այլ պատվիրակությունների»:

Նշենք, որ ընդհանուր հռչակագրի ընդունման համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների և ԱլԳ 6 երկրների միաձայն համաձայնությունը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։

– Պարոն Պողոսյան, Ադրբեջանի այս քաղաքականության պատճառը ո՞րն է։ Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը։

Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, իր շահերից է բխում այսպես վարվելը, որովհետև իրենք ցանկանում են, որ փաստաթղթի մեջ շեշտվի տարածքային ամբողջականության հարցը, որպեսզի դա հետագայում կարողանան օգտագործել։ Սա առաջին դեպքը չէ, երբ իրենք կա՛մ վետո են օգտագործում, կա՛մ չեն միանում, նույնն էլ արեցին Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ։ Նույն իրավիճակն է, նույն Ադրբեջանը, մենք այս ամենը պետք է հասկանանք ու հանգիստ մեր գործողությունները ծրագրենք։ Որևէ բան չի փոխվել, մեր դիվանագիտությունը պետք է իր աշխատանքը շարունակի՝ ինչպես որ նախկինում, և եթե կա հնարավորություն, այլ երկրների հետ հարաբերվելիս ներկայացնենք ճշմարտությունը, եթե ոչ, ապա կատարենք մեր տնային աշխատանքը, հզորացնենք բանակը, զարգացնենք տնտեսությունը։

– Իսկ ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության նախագիծն այժմ ինչքանո՞վ է կենսունակ, ինչքանո՞վ է Եվրամիության հետաքրքրությունների ու առաջնահերթությունների շրջանակում։

Երբ Արևելյան գործընկերության ծրագիրը ստեղծվում էր, այն ժամանակ ողջ խնդիրն այն էր, որ անդամ երկրներում լուծվեն ներքին արդիականացման խնդիրները՝ տնտեսություն, օրենքի գերակայություն։ Պետք է նպաստեին, որ Եվրամիության հարևանությունում լինեին պետություններ, որոնք իրենց համար կանխատեսելի կլինեին, հնարավոր կլիներ համագործակցել։ Հասկանալի է, որ դրանից հետո եղան մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներ։ Ասում էին՝ մեկ մոտեցում բոլորի համար, և չկան անհատական մոտեցումներ։ Հետո տեղի ունեցան տրանսֆորմացիաներ, և հասկացան, որ ամեն երկրի հետ պետք է անհատական մոտեցում։ Եթե կային երեք երկրներ, որոնք ստորագրեցին Ասոցացման համաձայնագիր, Հայաստանն այլ բան ստորագրեց, իսկ Ադրբեջանն ու Բելառուսը ավելի ցածր մակարդակի համագործակցության խնդիրներ լուծեցին։ Ինչքան էլ արժեքների դաշտում կա ընդհանրություն, այնքան էլ կան արմատական տարբեր մոտեցումներ՝ ամեն երկիր իր ճանապարհն ունի։ Մենք մերն ենք ընտրել, ունենք ստորագրված համաձայնագիր, որով էլ առաջիկայում պետք է շարժվենք, իրագործենք համաձայնագրում ամրագրված այն բոլոր նախագծերը, որոնք կնպաստեն Հայաստանի հզորացմանը՝ տնտեսական համագործակցության, օրենքի դաշտում փոփոխություններ, կրթական ծրագրեր, նաև՝ վիզաների ազատականացում։

Այնպես որ՝ երբ հարցնում եք, թե ինչքանով է այն արդիական, պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր անհատական բաժինն ու ծրագիրը, դրանով էլ պետք է առաջ շարժվենք, եթե կլինեն նոր առաջարկներ, որոնք կբխեն մեր շահերից, պետք է պատրաստ լինենք օգտվել դրանցից։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ մեր դիրքերն այդ նախագծում այդքան էլ անհաջող չեն։

– Իսկ ով է ասել, որ անհաջող են, այդպիսի խնդիր չկա։ Մենք կարողացել ենք խուսափել աշխարհաքաղաքական առճակատումներից, դրա հետ միասին պահպանել մեր երկրի արդիականացման օրակարգ, որը կնպաստի մեր ներքին ինստիտուտների զարգացմանը։ Հակառակը՝ գտնվում ենք մի յուրահատուկ դիրքում՝ լինելով ԵԱՏՄ անդամ, մենք ունենք ասոցացումից ընդամենը մի փոքր մինուսով մակարդակ՝ քաղաքական բաղադրիչն ամբողջությամբ ստորագրել ենք։ Կարող ենք նույնիսկ այդ կամուրջը լինել, որը կարող է Եվրամիության ու Եվրասիական շուկաների կապող օղակը լինել։ Մնում է աշխատել, մենք չենք կարող ասել, որ մեր դիրքերը թուլացած են, հակառակը՝ շատ երկրներ կարող են նախանձել Հայաստանի այս հնարավորությանը, մենք պետք է պատրաստ լինենք մեր փորձով կիսվել ու որպես օրինակ ծառայել։ Հայաստանի նշած «և-և» մոտեցումը, ոչ թե «կամ-կամ»-ը, ավելի կենսունակ քաղաքականություն է։

– Եվրամիության անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե չլինեին 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները, գուցե ավելի արագ տեղի ունենար։ Պետք է հասկանանք, որ առաջիկայում տեղի են ունենալու ընտրություններ Եվրամիությունում, որը կլինի անդամ երկրների ուշադրության կենտրոնում և առաջնահերթությունների շարքում։ Չմոռանանք, որ անցած տարվա հունիսից համաձայնագիրն 80 տոկոսով ուժի մեջ է, և եկեք այդ 80 տոկոսը կատարենք 100 տոկոսով։ Առնվազն օգտվենք եղած հնարավորություններից, մենք շատ ավելի քիչ մասն էինք օգտագործել, քան կարող էինք, եկե՛ք այդ բաժինն անենք, ծրագրերը կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ սպասվելիք ընտրություններից հետո գործընթացը տեղից կշարժվի։ Իսկ այժմ մեր եղած ինստիտուտներով տեմպերին զարկ տանք, որ արագ տեղի ունենա։ Այս պարագայում կա երկու գաղափար՝ ջանասիրաբար լծվենք աշխատանքի, օգտագործենք դիվանագիտական լծակները, որ անդամ մյուս պետությունները վավերացնեն և, որ ամենակարևորն է, ուժի մեջ մտած 80 տոկոսը հարյուր տոկոսով կյանքի կոչենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում