Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ինչո՞ւ բերել-հասցնել նրան, որ սկսենք իրար ոչնչացնել. Արցախից Քոչարյանին աջակցությունը չպետք է քաղաքական հարթություն տեղափոխել

Մայիսի 13-ից մեկնարկել է Մարտի 1-ի գործի քննությունը։ Մինչ այդ Արցախից Քոչարյանին աջակցությունը շարունակվում է։ Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախը շարունակում է աջակցել ընդհանրապես օրենքին, օրինապահությանը։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1541668408-6811.jpeg

«Մենք հուսով ենք, որ դատարանը ճիշտ, արդար որոշում կկայացնի։ Կա օրենք, փաստաբանները խոսում են տասնյակ հատորներով գործի մասին, այսինքն՝ երևի ինչ-որ նյութ կա, որոնց հիման վրա դատարանը ճիշտ որոշում կկայացնի։ Մենք դրան ենք սպասում։ Ընդհանրապես, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այլև մեր կյանքում տեղի ունեցող ամեն մի իրադարձության հետ կապված ճիշտ որոշումներ ենք ուզում, որ լինեն»,- ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակը։

Դիտարկմանը, որ նախկինում որևէ դեպքի հետ կապված Արցախը չի արձագանքել, բայց Քոչարյանի դեպքում անընդհատ աջակցության արձագանքներ, դիմում-խնդրանքներ են լինում, մինչդեռ, օրինակ, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ որևէ կարծիք չէր հնչում Արցախից, Բալայանը չհամաձայնեց. «Եթե դուք ուշադիր հետևել եք, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո մի քանի անգամ այդպիսի արձագանքներ եղել են Արցախից։ Նաև ստորագրահավաք է եղել պատգամավորների շրջանում։ Այնպես որ սա նոր բան չէ։ Մյուս կողմից՝ շատ ու շատ մարդկանց որ դատում են, էլի այսպիսի արձագանքներ են լինում։ Ուզում եմ ասել, որ քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա։ Պետք չէ ամեն բանի դեպքում մտասևեռվել և փորձել դրա տակ ինչ-որ բաներ գտնել, դրանից ինչ-որ եզրակացություններ անել, փորձել հակասություններ գտնել»։

Հարցին, թե արդյոք սա լարվածություն չի՞ առաջացնում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ եթե քաղաքական գործիչները, լրագրողները ամեն օր դրա մասին խոսեն, իհարկե, լարվածություն կառաջանա. «Իսկ ես առաջարկում եմ այդպես չխոսել, հանդուրժողականություն դրսևորել, հավատալ դատարանին, որ ճիշտ որոշում կկայացնի։ Ինչո՞ւ բերել-հասցնել նրան, որ սկսենք իրար ոչնչացնել, դրա իմաստը ո՞րն է։

Չպետք է այդ ամենը քաղաքական հարթություն տեղափոխել, պետք է հավատալ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։ Կա օրենք, և ամեն մեկը պետք է օրենքի առաջ պատասխան տա, ով ուզում է լինի՝ ամենաբարձր պաշտոնյա թե շարքային քաղաքացի»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև «փոխհրաձգություններին», նա նշեց, որ հակառակորդը հենց նման բաների է սպասում. «Հենց սահմանին մի փոքր հանգիստ է լինում, մենք սկսում ենք իրար ոչնչացնել։ Չի կարելի նման բաներ։ Մենք մեր հայրենիքի սահմանները 12 հազար քմ-ով ավելացրել ենք, հիմա ինչու չպետք է դա պաշտպանենք»։

Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները քննադատական ելույթներ են ունենում ՀՀ իշխանությունների հասցեին՝ նշելով. «Ժամանակին Վահան Շիրխանյանին ազատություն տալու հետ կապված Արցախում մի քանի պատգամավոր կարծեմ ստորագրել էին։ Հիմա դա նշանակում է, որ Արցախը խառնվում է Հայաստանի ներքին գործերի՞ն։ Պետք չէ ամեն ինչի մեջ քաղաքական տարր տեսնել։ Եթե այդպես փորփրենք, անընդհատ նոր բաներ կգտնենք։ Պետք չէ այդպես անել»։

https://shabat.am/img/artpic/dav-21.jpg

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշեց, որ Արցախն ակնկալում է, որ լինի թափանցիկ, արդար դատավարություն, ինչպես վայել է ժողովրդավարական համակարգերին։ Նա նկատեց, որ բողոքի ցույցերը նույնպես ժողովրդավարական համակարգերին բնորոշ երևույթներ են, ամենակարևորն այն է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում։ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ Քոչարյանին ազատ արձակելու հարցով, ըստ նրա, եղել է զուտ մարդասիրական նախաձեռնություն, նրանք դիմել են որպես քաղաքացիներ, ոչ թե որպես պաշտոնյաներ։

Հարցին, թե, իր կարծիքով, դատարանն արդա՞ր որոշում կկայացնի՝ հաշվի առնելով, որ Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, իսկ թե ինչպես կլինի՝ ցույց կտա ժամանակը։ Ցանկացած երկրում առանց արդար դատական համակարգի անհնար է ժողովրդավարություն ապահովել»։

Դավիթ Բաբայանը հստակ պատասխան չտվեց, թե ինչպիսին կլինի իրենց դիրքորոշումը, եթե դատարանը Քոչարյանին դատապարտի մեծ ժամկետով: «Այս պահի դրությամբ դժվար է կանխատեսումներ անել։ Այդ դատավարությունը երկար է տևելու, պետք է ամեն ինչ անել օրենքի շրջանակներում։ Իսկ թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան՝ դժվար է ասել։ Կրկնում եմ՝ ամեն ինչ պետք է լինի օրենքներին համապատասխան, օբյեկտիվության չափանիշներին համահունչ»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում