Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այո՛, ակնկալում ենք, որ մեղավորները պատժվեն, բայց այս դատավարությունը չի կարող ետ պահել պետությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, հրապարակախոս Նարինե Դիլբարյանը։

-Տիկին Դիլբարյան, մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատավարությունը, որը կարող է տարիներ տևել։ Այս ընթացքում Քոչարյանն ու իր համախոհները կփորձեն քաղաքականացնել պրոցեսը, դատավարությունն էլ օգտագործել քաղաքական նպատակներով։ Ի՞նչ պետք է անի իրական ընդդիմությունը, որպեսզի Քոչարյանը չզբաղեցնի այդ տեղը։

-Իրականում Հայաստանի զարգացման առումով կանգնած են շատ մեծ ու կարևոր խնդիրներ։ Մեզ սպասվող օրակարգը շատ լուրջ է, բայց մենք անընդհատ ստիպված ենք լուծել մարտավարական խնդիրներ, որոնք մեզ հեռացնում են գլխավորից։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը Հայաստան պետության համար, իհարկե, ունի զգալի կարևորություն, որովհետև մենք բացառում ենք Մարտի 1-ի նման դեպքերի ու սահմանադրական կարգի տապալման հնարավորությունները և հետագա նախադեպերը, բայց կարծես փորձ է արվում գերուշադրություն բևեռել այդ հարցին ու ցույց տալ, որ հասարակությունը երկփեղկված է։

-Ինչն ակնհայտորեն այդպես չէ։

-Իհարկե ո՛չ։ Մի շատ փոքր շերտ է, որ տարբեր շարժառիթներով մասնակցում է դատարանի առջև կազմակերպվող ցույցերին։ Իրականում այս ամենը ծիծաղելի է և ոչ միայն չի օգնում Քոչարյանին, այլև վնասում է։ Ըստ իս՝ քաղաքական ուժերի ջանքերը պետք է այնպիսին լինեն, որ բացառվի առասպելաստեղծումը։ Իսկ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն առասպել է, որը ոմանք փորձում են ամրակայել ու իրական ձևավորում տալ։ Քաղաքական ու հանրային հենարան Քոչարյանը չունի։ Այլ խնդիր է, որ շատեը կարող են մտածել, թե իր համար կարող է խափանման այլ միջոց կիրառվել, պատասխանատվությունը պետք է կիսեն նաև այլ գործիչներ։ Բայց այն որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալվել է, և դրա արդյունքում տեղի են ունեցել գործողություններ, որոնք հանգեցրել են զոհերի՝ աներկբա իրականություն է։ Երևի մեր ներկա իշխանությունների թուլությունն էլ այն է, որ այդ գործընթացը ձգձգվում է, և, կարծես, Քոչարյանի թիմը պահվածք է որդեգրել՝ չհասցնել վկայությունների հրապարակման պահին։

-Ի՞նչ պետք  է անի այս փուլում արտախորհրդարանական ընդդիմությունը։

Ցույց տա, որ բացի դատավարությունից՝ Հայաստանը  լուծելու կարևորագույն խնդիրներ ունի և՛ օրենսդրական ոլորտում, և՛ տնտեսական քաղաքականության հետ կապված։ Եվ այս դատավարությունը չի կարող ետ պահել պետությունը, բերել մի կանգառի։ Բոլորը չէ, որ շունչները պահած  սպասում են, թե դատավարության ժամանակ ինչ տեղի կունենա։ Այո՛, մենք ակնկալում ենք անկախ դատավարություն, մեղավորների պատժում, բայց դա ընդամենը խնդիրների մի փոքր հատվածն է։

-Այսինքն՝ զուգահեռ պետք է առաջ քաշվեն այլ կարևոր օրակարգեր ևս։

-Միանշանակ, պետք է ձևակերպենք ու, կարծում եմ, արդեն ձևակերպել ենք միասնական դիրքորոշում՝ իրավական պետություն կառուցելու համար, որտեղ Սահմանադրությունը գերագույն և բարձրագույն օրենքն է, և այն չի կարող շրջվել իր քաղաքացիների դեմ։ Ուստի՝ Մարտի 1-ով ձևավորում ենք մի նոր ավանդույթ՝ պաշտպանել պետությունը տարբեր տեսակի ոտնձգություններից: Բայց  դա ընդամնեը մեկ բաղադրիչն է։ Պետք է զբաղվենք Ընտրական օրենսգրքով, կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումով: Ինչու՞ եմ սա շեշտում. որովհետև երբ կուսակցությունների օրենքն ունի բազմաթիվ լուսանցքներ՝ կասկածելի կենսագրություն և, ամենակարևորը, ֆինանսական աղբյուր ունեցող ուժերը փորձում են մտնել այդ դաշտ ու ձևավորել արհեստական բևեռներ։

Այս ամենին պետք է հակադրվել գործնական աշխատանքով ՝ օրենսդրական ոլորտում։ Համոզված եմ, որ  դրա շահառուն ոչ միայն խորհրդարանական կուսակցություններն են, այլև առողջ քաղաքական դաշտը և ամբողջ քաղաքացիական հասարակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում