Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վտանգավոր կոնսենսուս Հայաստանի դեմ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում․ այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ «Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ Նա ավելացրել է, որ ԱԳՆ ղեկավարները երաշխավորում են պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյային։ Ըստ Վալերի Սեմերիկովի, կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ «Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։

Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, և շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն և կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

Վալերի Սեմերիկովն, ըստ էության, հասկացնում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցում կա բոլոր պետությունների համաձայնությունը՝ բացառությամբ Հայաստանի, որի կարծիքը փաստորեն կարևոր չի համարվում, որովհետև կազմակերպության պաշտոնյան խոսում է «մեկ թեկնածության» մասին։

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բավականին արագ արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանն՝ ըստ էության, հակադրվելով վերջինիս։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի Հայաստանից, թե մեր գործընկեր երկրներից, պետք է մեզ հետ աշխատի, ուստի միանգամայն տրամաբանական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է բոլոր երկրների համաձայնությունն ունենա, այդ առումով որեւէ փոփոխություն մեր դիրքորոշման մեջ չկա»,- նշել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է մայիսի 22-ին առանց Հայաստանի համաձայնության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվի բելառուսական կողմի ներկայացուցիչը։

Կարապետյանի պատասխանն, ինչքան էլ այն սկզբունքային լինի, համոզիչ չի թվում։ Անկախ այն հանգամանքից՝ այս պահին Բելառուսի ներկայացուցիչը կհաստատվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը կգործի մինչև հունվարի 1-ը՝ ակնհայտ է, որ սպառված են Հայաստանի նոր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու բոլոր հնարավորությունները։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ ՀԱՊԿ ներսում այս պահին ձևավորվել է «կոնսենսուս՝ մինուս Հայաստան» ստատուս-քվոն, ինչը Երևանին դնում է ոչ կառուցողական կարգավիճակի մեջ։

Հարցը նույնիսկ գլխավոր քարտուղարի հարցը չէ, որն իսկապես տեխնիկական պաշտոն է ու կարող է էական նշանակություն չունենալ, այլ այն վտանգավոր համատեքստը, իզգոյացած վիճակը, որում հայտնվում է Հայաստանը։ Սա ուղղակիորեն հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ինստիտուցիոնալ ճգնաժամի հետևանք է, ինչը կարող մեծացնել անվտանգային ռիսկերն՝ ինչպես Հայաստանի համար, այնպես էլ՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։

Արդյո՞ք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի մայիսի 22-ի նիստի օրակարգում նախապես ներառված էր գլխավոր քարտուղարի հարցը, թե՞ այն օրակարգային է դարձել վերջին օրերին՝ պայմանավորված, օրինակ, այն հանգամանքով, որ Մոսկվան մեծացնում է Երևանի հանդեպ ճնշումը՝ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարության մեկնարկով պայմանավորված։

Մյուս կողմից՝ այս հարցի պատասխանն այնքան էլ էական չէ, որովհետև ստեղծված իրավիճակը, մեծ հաշվով, Հայաստանի իշխանության ռուսական քաղաքականության ձախողման հետևանք է։ Հայաստանի քաղաքականությունը՝ մի կոմից, հայեցակարգային չէ ու լինելով քաոտիկ՝ վստահություն չի ներշնչում Մոսկվայում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն՝ կոնցեպտուալ քաղաքականություն իրականացնելու փոխարեն, պարբերաբար փորձում է սիրաշահել Պուտինին՝ ավելի խորացնելով ճգնաժամը։

Ուշագրավն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ պոտենցիալը ծառայեցվում է Պուտինի իշխանության վստահությունը վերկանգնելուն, ինչը, մեղմ ասած, արդյունավետություն չի հաղորդում հայ-ռուսական հարաբերություններին, փոխարենը՝ լուրջ պրեբլեմներ է հարուցում Հայաստանի՝ Եվրամիության ու ԱՄՆ հետ ունեցած հարաբերություններում։

Թավշյա հեղափոխությունից հետո չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ միայն վեկտորը, այլ նաև՝ որակը։ Եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, ապա թավշյա հեղափոխության արժեքները չեն կապիտալիզացվել արտաքին քաղաքականության մեջ, ինչը ստվերում է անցած տարվա իրադարձությունների պատմականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում