ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն անցկացնել երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ լրագրողը հարցրել է նախագահից՝ արդյոք անհրաժեշտ է հետաքննել չինական կառավարության և Բայդենի ընտանեկան բիզնեսի միջև կապը։
«100 տոկոսով»,-ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ դա «խայտառակություն է»։
«Իսկ հետո նա ասում է, թե Չինաստանը մեր մրցակիցը չէ։ Չինաստանը մեր մեծ մրցակիցն է։ Նրանք ցանկանում են նվաճել աշխարհը»,-հավելել է Թրամփը։