ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին դեմ են հանդես եկել դպրոցներում արաբական թվեր օգտագործելուն՝ չնայած որ այդ համակարգն ընդունված է ամբողջ աշխարհում։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է CivicScience կազմակերպության տնօրեն Ջոն Դիքը։ Համապատասխան հարցմանն ԱՄՆ-ի 3․6 հազար քաղաքացի է մասնակցել։
«Տիկնայք և պարոնայք։ Ամերիկյան ֆանատիկության ամենատխուր և ծիծաղելի վկայությունը, որը մենք երբևէ տեսել ենք»,-մեկնաբանել է հետազոտությունը Դիքը։
Հարցմանը մասնակից քաղաքացիների 56 տոկոսը կողմ է արտահայտվել արաբական թվերը դպրոցական օրակարգից հանելուն, 29 տոկոսը՝ դեմ։ 15 տոկոսը ձեռնպահ է մնացել։