Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել են չորրորդ երեխայի անունը, փոխանցում է TMZ-ը։
Աստղային զույգը նրան Սաղմոս անվանակոչելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, մայիսի 10-ին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը չորրորդ անգամ են ծնողներ դարձել։ Տղան ծնվել է փոխնակ մորից։