Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լրատվամիջոցի ղեկավարը պետք է զսպվածություն ցուցաբերեր. կատարվածին պետք է իրավական գնահատական տրվի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով երեկ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության առաջին օրը Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով և նույնը վանկարկելով: Սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել և պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Ավելի ուշ ոստիկանությունը բերման ենթարկեց 4 անձի, նրանց թվում էր նաև Արմեն Թավադյանը:

Վարդգես Գասպարին երեկ հարցաքննվել է և ճանաչվել տուժող այս քրեական գործի շրջանակներում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրելու փաստին, ասաց, որ իրավապահ մարմինները պետք է գնահատական տային կատարվածին, և հենց այդ գործընթացում էլ պարզ կլինի՝ ինչ է տեղի ուենցել: «Բայց ես, հանդիսանալով լրագրողական կազմակերպության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ լրատվամիջոցի ղեկավարի պահվածքը պետք է համապատասխանի կոնկրետ չափանիշների։ Իսկ դատարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ այդ անձը ցույց է տվել, որ իրեն պատկանող հեռուստաալիքը, ինքն անձամբ այնքան էլ անկողմանկալ չեն, և որ իր լրատվամիջոցը ծառայեցնում է երկրորդ նախագահի քաղաքական շահերին։ Էլ չեմ ասում, որ լրատվամիջոցի ղեկավարը պետք է զսպվածություն ցուցաբերեր և նման պատմությունների մեջ չներքաշվեր։ Կատարվածին պետք է իրավական գնահատական տրվի»,- ընդգծեց Մելիքյանը։

Մեր դիտարկմանը ի պատասխան՝ հնարավո՞ր է կատարվածը նրանց կողմից շահարկվի որպես լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ հետապնդում, խոսքի ազատության սահմանափակման փորձ, ԽԱՊԿ նախագահը նկատեց, որ կատարվածը չի կարող շահարկվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, քանի որ մեկը մյուսի հետ առնչություն չունի։ Տեղի է ունեցել կոնկրետ միջադեպ, որը քննության կարծիք ուներ, և որին իրավապահները կտան իրավական գնահատական: «Բայց ամեն ինչից զատ՝ ոչ ոք չի կարող խոսքի ազատությունն օգտագործել որպես շղարշ քաղաքակիրթ մարդուն ոչ հարիր գործողություններ կատարելու համար»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում