Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

Ինչ կխոսի Նիկոլ Փաշինյանը. նա դիպել է կարևորագույն՝ երկրորդ հեղափոխության կետին

Կառավարությունում ներդրումային հարցերի վերաբերյալ ոլորտային խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախարարների գաղափարական դերակատարման հարցին՝ նշելով, որ նախարարներն իրենց ոլորտներում պետք է լինեն գաղափարախոսներ: Նրա խոսքով՝ նախարարն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի՝ բացատրելու համար կառավարության անելիքը, իրենց անելիքը, իր անելիքը: «Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»,- հայտարարել է Փաշինյանը:

Հարցը խորքային իմաստով հույժ կարևոր է, կարևոր է ընդհանրապես և կարևոր է հատկապես հեղափոխական, հետհեղափոխական շրջանում: Այդ իմաստով, երբ խոսվում է կառավարության արդյունավետության մասին՝ որպես հեղափոխության կապիտալիզացիայի, ամրության և հանրային վստահության գլխավոր հիմքի, պետք է նկատի ունենալ ոչ միայն շատ կոնկրետ վիճակագրական արդյունքները, այլ նաև հանրության հետ հաղորդակցության բովանդակային տիրույթը: Որովհետև արդյունքները, վերջին հաշվով, անգամ բավականին ինտենսիվ աշխատանքի դեպքում, պահանջում են ժամանակ: Այդպիսին է տնտեսությունը. այստեղ արվող քայլերի զգալի մասը զուտ առերևույթ թողնում է հակասական տպավորություն, իսկ էֆեկտիվությունը զգալու համար՝ պահանջում ժամանակ: Ահա այդտեղ է, որ հեղափոխական իրավիճակներում գալիս է հանրության հետ հաղորդակցության խնդիրը՝ հանրամատչելի և առարկայական բովանդակությամբ, որի հիմքում հռչակագրայնությունը չէ, այլ մտածողության, մոտեցումների փոփոխության արժեհամակարգային և գաղափարական շատ կոնկրետ խոսակցություն:

Այդ կարևոր հարցն է բարձրացնում Նիկոլ Փաշինյանը նախարարների առաջ, բայց դա էլ ինքնին առաջացնում է հարցեր: Օրինակ՝ իսկ արդյոք կառավարության բոլո՞ր անդամներն են ունակ կատարել այդ իսկապես անհրաժեշտ և խորքային կարևորություն ներկայացնող առաքելությունը՝ լինել գաղափարախոսներ: Անշուշտ, այստեղ նաև պետք չէ բացարձակացնել խնդիրը. ի վերջո, կան նախարարներ, ոլորտներ, որտեղ գաղափարախոսական առաքելությունը գուցե անիրագործելի կամ թույլ իրագործելի է, սակայն բավական բարձր կարող է լինել զուտ կառավարչական արդյունավետությունը:

Ոչինչ բացարձակ և միարժեք չէ, սակայն, այդուհանդերձ, այստեղ հանգում ենք այդքան քննարկված կադրային քաղաքականության հարցին: Տվյալ դեպքում, թե որքանով է վարվող այդ քաղաքականությունը պարունակում գաղափարախոսական ներուժ, որովհետև, խոշոր հաշվով, իհարկե, այդ հարցում միայն նախարարները չէ, որ պետք է ունենան այդ առաքելությունը, այլ գործնականում կառավարող ուժը ամբողջությամբ, առավել ևս՝ պատգամավորական հատվածով: Իսկ այստեղ խնդիրը, որ շոշափում է վարչապետը նախարարական համատեքստում, ևս ունի շոշափելի բաց՝ հատկապես հաշվի առնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ հարցն ամենևին իշխանության «մենաշնորհը» չէ, քանի որ հանրության հետ խոսակցությունը, գաղափարական հաղորդակցության հաստատումը ընդհանրապես նոր իրողության լայն խնդիրն է դրանում հանրային-քաղաքական հավակնություն ունեցող բոլոր սուբյեկտների համար:

Բայց անկասկած է նաև, որ այստեղ առաջնային պատասխանատվությունը հեղափոխության առաջնորդող թիմի վրա է: Որովհետև իրականացնելով հեղափոխության քաղաքական մասը՝ այն ներկայումս փաստացի ստանձնել է դրա արժեհամակարգային, մշակութային-քաղաքակրթական մասի պատասխանատվությունը: Դա, անկասկած, հեղափոխության առավել բարդ ու ժամանակատար կողմն է, որի իրականացման համար, սակայն, հանրությունը տվել է մանդատը լիուիլի: Սակայն հեղափոխության այդ մասի ծանրությունն ու պատասխանատվությունը փաստացի համաչափ չեն բաշխված: Այդ մասը գերազանցապես շարունակում է մնալ վարչապետի վրա: Անխոս է, որ առաջնորդի վրա պետք է լինի պատասխանատվության անհամեմատ մեծ բաժինը, ինքնաբերաբար, օբյեկտիվորեն, սակայն հեղափոխության քաղաքական մասի իրականացումը նաև հնարավորություն է, որպեսզի այդ պատասխանատվության բեռը համաչափորեն տեղափոխվի նաև կառավարող ուժի վրա՝ գործնականում ապակենտրոնացնելով խնդիրն ու դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Խոշոր հաշվով, այս խնդրի մասին է անուղղակի բարձրաձայնում վարչապետը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը:

Մյուս կողմից, սակայն, գուցե բարձրաձայնման արդյունավետությունն ինքնին ավելի մեծ լինի, եթե այս խնդիրների, ընդհանրապես արժեհամակարգային և գաղափարախոսական հաղորդակցության, հեղափոխության մշակութային-քաղաքակրթական մասի վերաբերյալ վարչապետը պարբերական ուղիղ երկխոսություն սկսի հանրության հետ, ինչը կարող է բերել պատասխանատվության ապակենտրոնացման, առավել համաչափ բաշխման և ըստ այդմ՝ հեղափոխության երկրորդ և կարևոր մասի արդյունավետության բարձրացման:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում