Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Վանաձորի քաղաքապետը խուճապի մեջ է. արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան

Վանաձորյան լրատվամիջոցները քաղաքապետարանից տեղեկացվել են, որ քաղաքապետարանում հրավիրվող ամենշաբաթյա խորհրդակցություններին ԶԼՄ-ներն այլևս չեն կարող մասնակցել:

Զանգահարեցինք քաղաքապետի օգնական, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ որդուն՝ Էդիկ Հովսեփյանին, պարզելու համար երկուշաբթի օրվա ամենշաբաթյա խորհրդակցություններին լրագրողների մուտքն այսուհետև արգելելու պատճառը: Քանի որ Ֆեյսբուք սոցցանցում տեղական և հանրապետական ԶԼՄ-ների ներկայացուցուցիչներն արդեն բուռն քննարկում են ծավալել այս հարցի շուրջ՝ մասնակից դարձնելով նույն Է. Հովսեփյանին, վերջինս գերադասեց առայժմ խուսափողական պատասխաններ տալ մեր հարցադրումներին:

«Նման բան չկա, լրագրողների մուտքն արգելված չէ: Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել, մենք իրենց հարմարության համար ասել ենք՝ որպեսզի առավոտ շուտ չգաք, մենք կարող ենք վիդեոն ուղարկել: Ուզենան՝ կգան, ինչ խնդիր կա: Այսինքն՝ մենք ունենք օպերատոր, մենք կարող ենք իրենց համար բուն կադրերը նկարել, ուղարկել, քանի որ առավոտ շուտ ա, մենք ծառայություն ենք մատուցում, կուզեն ցույց կտան, կուզեն ցույց չեն տա: Մենք իրանց աջակցում ենք: Դուք, ի վերջո, գոնե մի անգամ պիտի նորմալ ինֆորմացիա ունենաք և տպագրե՞ք, թե՞ չէ:

Թիվիներին ասվել է, որ մենք կարող ենք իրենց տրամադրել, որպեսզի չչարչարվեն, բան չանեն, բուն կադրերը, ամեն դեպքում՝ իրանք նկարահանեն-չնկարահանեն, մենք հում կադրերը ուղարկելու ենք: Դա մեր ծառայությունն ա իրանց»:

Հարցին՝ բայց արդյոք քաղաքապետարանը նիստերն ամբողջությա՞մբ է տեսանկարահանելու, Է. Հովսեփյանը պատասխանեց. «Համարյա թե ծայրից ծայր: Հիմա, ասենք, օպերատորը ոնց ա նկարահանում՝ մի հատ կադր վերցնում ա, չէ՞, մի քիչ տեղը փոխում ա, նորից ա, չէ՞, կադր վերցնում, հիմա էլ էդ հատվածը: Ասենք՝ նենց չի, որ ստատիկ դնի, մինչև վերջ նկարահանի»:

«Բայց քաղաքապետարանի շահագրգռությունը ո՞րն է այս դեպքում» հարցին էլ քաղաքապետի մորաքրոջ տղան հետևյալ պատասխանը տվեց. «Ինչ ա նշանակում՝ շահագրգռություն, որ թիվիներն ավելի լավ աշխատեն, իսկ ինչ կա, եթե մենք էդ հնարավորությունը ունենք: Մեր աշխատանքային պարտականությունն ա, և, ընդհանրապես, ոչ միայն դա, այլև 1-2 ամսից եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ Վանաձորի կայքում 60-70 տոկոսով ինֆորմացիան ավելանալու ա բոլոր ոլորտներում»:

Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ լրագրողական գործունեություն է ծավալելու քաղաքապետարանը, ասաց. «Ոչ, Ձեր մտածողությունը ինչպես է, ուրեմն, հանրային իրազեկումը պետք է մի մակարդակ բարձրացվի բոլոր ոլորտներում: Դա ՏԻՄ-ի սուրբ պարտականությունն ա՝ բարձրացնել հանրային իրազեկումը բոլոր հնարավոր միջոցներով»:

Մինչդեռ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արման Վերանյանն ավելի անկեղծ էր և «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, թե ինչպես է քաղաքապետը որոշել բարձրացնել «հանրային իրազեկումը». «Ոչ թե չեն կարող ներկա լինել, այլ ամսվա 1 խորհրդակցություն, կորոշվի հավանաբար ամսվա վերջին խորհրդակցությունը, լրագրողների համար բաց կլինի, կարող են իրենց հարցերը ամբողջությամբ ուղղել: Իսկ մնացած ժամանակների խորհրդակցությունը, այսինքն՝ 3 հատ խորհրդակցությունը, բուն մատերիալը, այսպես ասած, բոլոր լրատվամիջոցներին, որոնք ցանկանում են, կներակայացնենք:

Որոշումը, ճիշտն ասած, երևի անցած շաբաթ է կայացվել, կոնկրետ չեմ կարող ասել, նպատակը լրատվամիջոցների աշխատանքի որակը բարձրացնելն է: Որոշումը կայացվել է քաղաքապետի կողմից»:

«Այսինքն՝ առաջիկա երկուշաբթի օրը լրագրողների՝ քաղաքապետարանում կայանալիք աշխատանքային խորհրդակցությանը ներկայանալն անիմա՞ստ է» հարցին Ա. Վերանյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ գաք էլ, նիստին չեք կարող մասնակցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում