Թուրքիայում հաստատել են Ռուսաստանից C-400 գնելու իրենց մտադրությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունը:
Նրա խոսքերով, Թուրքիան պատրաստ է գնել C-400 համակարգերը, չնայած ԱՄՆ-ի «աննախադեպ ճնշումներին»:
«Նա (Էրդողանը) ասել է, որ… պայմանավորվածությունները կկատարվեն»,- ընդգծել է Մատվիենկոն:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսում առաջարկվել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական C-400-ի գնման համար: