Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Սովետական» դատախազությունն ու «պարտկոմ» Քոչարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր նշել է, որ Հայաստանը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել: «Այս մոտեցումը, ցավոք, չի փոխվում: Դատախազության մոտ իրավական պետության ընկալումը դեռևս չկա»,- ասել է նա:

Բնավ նպատակ չունենք արդարացնելու դատախազության գործունեությունը, մանավանդ որ այս գերատեսչությունից տակավին շատ են բողոքները, ու հազիվ թե հնարավոր լինի գովեստով խոսել նրա գործունեության մասին։ Ավելին՝ դատախազությունը պետական այն ինստիտուտներից մեկն է, որը, կարելի է վստահաբար ասել, որևէ բարեփոխման չի ենթարկվել թավշյա հեղափոխությունից հետո, ընդ որում՝ խոսքը թե՛ կադրերի և թե՛ ինստիտուցիոնալ ռեֆորմի մասին է։ Ավելին՝ գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հետևողականորեն փորձում է «միավորներ» հավաքել հեղափոխական իշխանության աչքերում, ու թերևս դրանով է բացատրվում նրա ինտերակտիվ վարքագիծը դատական այն գործընթացներում, որոնք քաղաքական առումով հետաքրքրություն են ներկայացնում իշխանությունների համար։

Սակայն Օրբելյանի բարձրացրած խնդիրը շատ ավելի բազմաշերտ է և վերաբերում է ոչ միայն այս գործին կամ դատախազությանը, այլ նաև իրավապահ համակարգին ու արդարադատությանն առհասարակ։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո այս ոլորտներում բարեփոխում առհասարակ չի եղել։ Ու երբ խոսվում է դատախազության «սովետականության» մասին, դա հավասարապես վերաբերում է նաև դատավարական մյուս սուբյեկտներին, այդ թվում՝ նույնիսկ, պաշտպաններին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անշուշտ, պրոֆեսիոնալ են, ու այս կարծիքը որևէ մեկը չի վիճարկում, սակայն ժողովրդավարական երկրներում հազվադեպ են դեպքերը, երբ փաստաբանն իր պաշտպանյալի հետ նույնանում, ասոցացվում է անգամ քաղաքական հարթության վրա։ Երբ լսում եմ Քոչարյանի պաշտպաններին, հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբաններ են, այլ նաև երկրորդ նախագահի քաղաքական դիրքորոշումների, տրամադրությունների տրանսյալտորներ։
Սակայն վերադառնամ բուն թեմային ու նկատեմ, որ Հայաստանում, մեծ հաշվով, ռեստավրացված են սովետական կառավարման ամբողջ համակարգը, մշակույթը։

88-ի համազգային շարժումը, դրա դեմոկրատական օրակարգը նախադրյալներ էին ստեղծել, որ Հայաստանը դառնա ժամանակակից պետություն՝ կառավարման իր համակարգով, քաղաքական ու տնտեսական հարաբերություններով։ Սակայն դեմոկրատական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ 90-ականների վերջերին Հայաստանի իշխանության ղեկին հայտնվի «պարտկոմ» Ռոբերտ Քոչարյանը, որն իր նախագահության տասը տարիների ընթացում միայն զբաղվել է հենց նրանով, որ Հայաստանում ամբողջ ծավալով ու էությամբ վերականգնել է կառավարման սովետական, տոտալիտար համակարգը։

Քաղաքական հետապնդումների, ընդդիմադիրներին «փակելու», անգամ ֆիզիկապես վերացնելու «ավանդույթները» Հայաստանում իսնտիտուցիոնալ ամրապնդում են ստացել հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Աղվան Հովսեփյանի դատախազությունը մարմնավորում էր Քոչարյանի ռեպրեսիվ իշխանությունը, ու եթե նույնիսկ այսօրվա դատախազությունն այս «ավանդույթների» կրողն է, ապա հիմնական պատասխանատուն հենց Ռոբերտ Քոչարյանն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ անգամ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը չի հասկացել, որ այս օրերին Ռոբերտ Քոչարյանի դեմքով դատարանի առաջ կանգնել է ոչ այնքան կոնկրետ մարդ, որքան՝ մի հանցավոր համակարգ, որի բոլոր բաղադրիչները եղել են ռեպերսիվ, «սովետական»՝ բառի բացասական ընկալումով։

Քանի դեռ Քոչարյանն ու նրա աջակիցները այս պարզ ճշմարտությունը չեն հասկացել, հազիվ թե ընկալեն, թե որն է այս դատավարության խորքային իմաստը։ Իհարկե, գլոբալ մտածողության դեֆիցիցտ ունեն նաև օրվա իշխանությունները, որոնք ապամոնտաժելով նախկին քրեաօլիգարխիկ համակարգը՝ ամենևին էլ չեն վերացնում դրա ինստիտուցիոնալ հիմքերը՝ դրանք հարմարեցնելով իրենց ամբիցիաներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում