NASA-ի լուսնային հետախուզական ուղեծրային սարքը (LRO) Լուսնի մակերևույթին նկարահանել է այն վայրը, որտեղ ենթադրաբար կործանվել է իսրայելական Beresheet տիեզերանավը։ Այդ մասին գրում է Live Science-ը։
LRO-ի տեսախցիկները ֆիքսել են մոտ 10մ շրջանագծով սև կետ։ Հավանաբար այդ պատկերը առաջացել է Beresheet-ի բախման արդյունքում բարձրացած փոշու և գազային կուտակումների հետևանքով։