Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վաշինգտոնից հարված՝ Անկարային, դեսպանի ուղերձը՝ Երևանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիային դուրս են թողնում ԱՄՆ հետ առևտրի արտոնյալ ռեժիմ ունեցող երկրների ցանկից: Սա ամերիկա-թուրքական հարաբերության մեջ արդեն տևական ժամանակ նկատվող ճգնաժամի հերթական դրսևորումներից է: Այդ ճգնաժամի հարցում առանցքային նշանակություն ստացավ ռուսական C400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշումը, որը արժանացավ Վաշինգտոնի, նաև ՆԱՏՕ-ի սուր քննադատությանը և առաջ բերեց պատժամիջոցի սպառնալիքներ և զգուշացումներ: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերության ճգնաժամը ամենևին պայմանավորված չէ լոկ այդ ձեռք բերման հանգամանքով, քանի որ խնդիրները շատ ավելի լայն ու խորքային են, և վերջին հաշվով ռուս-թուրքական այդ ռազմատեխնիկական գործարքն է ավելի շուտ բխում խորքային այդ խնդիրներից: Գործարքը առավել հասունացրեց ճգնաժամն ու ամերիկա-թուրքական հարաբերության լարումը:

Թրամփի որոշումը անկասկած լինելու է հարված թուրքական տնտեսությանը, ըստ այդմ՝ նախագահ Էրդողանի դիրքերին: Ու թեև Էրդողանը փորձում է այդ հանգամանքը ներքին օգտագործման համար կիրառել մոբիլիզացիայի համատեքստում, այդուհանդերձ Ստամբուլում ՏԻՄ ընտրությանը նրա կրած պարտությունը հուշում է, որ ԱՄՆ-ի հետ կոնֆրոնտացիայի հետևանքով տնտեսական խնդիրները ամենևին չեն փոխհատուցվում «ռազմահայրենասիրական» քարոզներով: Էրդողանն իհարկե չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքը, սակայն բանն այն է, որ նա կա՛մ պետք է տեղի տա և համակերպվի դիրքերի թուլացման հետ, կա՛մ գնա էլ ավելի կոշտ բռնապետական վարքագծի: Իսկ այստեղ ամենևին երաշխավորված չէ հաջողությունը, որովհետև այդ տեսանկյունից Թուրքիան մշակութայնորեն բավականին բազմաշերտ էթնոսի վրա հիմնված պետականություն է, և այդ շերտերը պահանջում են իսկապես շատ զգույշ մոտեցումներ:

Անկարան փորձում է ելք կամ աջակցություն գտնել Մոսկվայում, սակայն այստեղ էլ կա երկու հանգամանք: Նախ՝ Սոչիում տեղի ունեցավ ամերիկա-ռուսական բարձր մակարդակի շփումների հերթական ռաունդը՝ պետքարտուղար Պոմպեոյին ընդունեց ՌԴ նախագահ Պուտինը, ինչը հերթական անգամ վկայում է, որ այդուհանդերձ առկա է ամերիկա-ռուսական գործակցության բավականին նուրբ գիծ: Մյուս կողմից՝ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ ճնշման ուժգնացումը նպաստում է Անկարայի հետ շփումներում Պուտինի դիրքերի որոշակի ամրացման: Ըստ այդմ՝ դեպի Ռուսաստան Թուրքիայի ելքն իհարկե այդքան էլ միարժեք չէ, եթե հաշվի առնենք, որ ի վերջո՝ Մոսկվան և Անկարան գտնվում են ստրատեգիական հակադրության խորքային ռեժիմում, և նրանց բարեկամությունն այլ բարեկամություն չէ, քան ոխերիմ բարեկամությունը: ԱՄՆ-ն անկասկած շատ լավ է պատկերացնում այդ հանգամանքը՝ ավելացնելով ճնշումն Անկարայի վրա:

Ինչ ընթացք կունենա այդ իրավիճակը՝ կանխատեսելը դժվար է, բայց հետևելը՝ պարտադիր: Պարտադիր է բնականաբար զուգահեռ աշխատելը՝ հատկապես նկատի ունենալով մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Օրերս Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայ-ամերիկյան առևտրային գործակցության պալատի նիստում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Նահանգների համար Հայաստանի հետ կապը խորքային խնդիր է, և ԱՄՆ-ը շարունակում է մնալ ինքնիշխան Հայաստանի ջատագով ու աջակից՝ աջակցելով նաև ժողովրդավարական բարեփոխումներին: Լին Թրեյսին արել էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ Հայաստանը, արտաքին վեկտորով կողմնորոշված լինելով դեպի Ռուսաստան, արժեհամակարգային առումով Արևմուտք է: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը մատնանշում է, թե ինչն է կարևոր առնվազն այս փուլում Հայաստանի հարցում՝ արժեհամակարգային հենքը, ոչ թե արտաքին վեկտորը:

Սրա պատճառը շատ պարզ է՝ Հայաստանի, Կովկասի շուրջ ամերիկա-թուրքական, ռուս-թուրքական, ամերիկա-իրանյան վեկտորներով տեղի են ունենում դինամիկ զարգացումներ, որոնք բերելու են էական վերափոխումների, անխուսափելիորեն, և այս համատեքստում Վաշինգտոնն ակնարկում է, որ այդ դինամիկ շղթայում «խցկվելու» որևէ կարիք Հայաստանը չունի, ու Երևանի անելիքը այդ համատեքստում, այդ թվում՝ հայ-ամերիկյան հարաբերության տիրույթում, արժեհամակարգային խորքի գեներացիան և այդ միջոցով նոր աշխարհակարգին պատրաստ լինելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում