Իտալական «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաջորդ մրցաշրջանում Ալեգրին չի լինի Թուրինում: Այս մասին պաշտոնապես` լրագրողների հետ հանդիպման ժամանակ կհաստատեն Ակումբի ղեկավար Անդրեա Անյելին ու Ալեգրին:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները գրում էին, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել իտալական «Յուվենտուս»-ը:
Դեշամն այն միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում, որին տեսնում են թուրինյան ակումբի ղեկավարները: Ֆրանսիացին ցանկություն ունի շարունակելու 2007 թվականին կիսատ թողած աշխատանքը: Դիդյե Դեշամը 2018 թվականին Ֆրանսիայի ազգային թիմի հետ դարձավ աշխարհի առաջնությանը չեմպիոն: