Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Արցախի ղեկավարներն իրենց պաշտպանյալին որևէ օգուտ չեն տալու, իսկ վնասելու են միայն իրենց

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացան դատարան՝ երաշխավորելու փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նիստը նախագահող դատավորը նշեց, որ երաշխավորողները 500.000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին և վճարման անդորրագրերը ներկայացրին դատարանին։ Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Թե ինչպիսին է հասարակության արձագանքը Արցախի ղեկավարների այս «մարդասիրական» դրսևորումների կապակցությամբ՝ բոլորս տեսնում ենք ուղիղ եթերների մեկնաբանություններից։ Նրանց այս դիքորոշումը հետագայում բացասական անդրադա՞րձ կունենա Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների վրա։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այդպես չի կարծում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Ընդհանրապես, ես հարցն այս հարթության վրա չէ, որ դիտարկում եմ։ Համարում եմ, որ այն անձինք, ովքեր փորձում են Քոչարյանի այս դատաքննությանը հենց այս դիրքերից խառնվել, ընդամենը հասարակական դրական ընկալումներից իրենց դուրս են դնում»:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստան-Արցախ հարաբերություններն այստեղ որևէ կապ չունեն, «դրանք շատ լավ են եղել են և լավ էլ մնալու են»։

Իսկ ինչու են Արցախի ներկա և նախկին նախագահները նման քայլի դիմում: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ «Այդ հարցի լավագույն հասցեատերը հենց իրենք են։

Նրանք անձամբ պետք է հստակեցնեն, թե ինչով են պայմանավորված իրենց նման դիրքորոշումն ու այս գործողությունները։ Ակնհայտ է, որ իրենց
պաշտպանյալին սրանից որևէ օգուտ չի լինելու և վնաս է լինելու հենց իրենց»։

Մեր զրուցակիցը նաև նշեց. «Հավանաբար կան ավելի ազդեցիկ գործոններ, որոնք նրանց ստիպում են վարվել հենց այսպես, իսկ թե դրանք որոնք են՝ ես չէի ցանկանա մեկանաբնել։ Կարող եմ ընդամենը ասել, որ ես պարզապես հիասթափված եմ այս ամենից»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս չի կարծում, թե հետագայում Երևանի և Ստեփանակերտի միջև լարված հարաբերություններ կառաջանան այս նախաձեռնության պատճառով: «Հայկական իրականության մեջ ամեն ինչ փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, բնական բան է։ Ավելին՝ ես կարծում եմ, որ առանց Հայաստանի իշխանության իմացության՝ սա չի արվել։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ էր, զարթնել և իմացել է սրա մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Կարեն Քոչարյանի՝ «ինչքան քիչ խոսենք սրա մասին՝ այնքան լավ: Ավելին՝ չկան հարաբերություններ, կա միասնական մեկ ազգ։ Նույնն է՝ ոնց որ ասես՝ Շիրակի և Սյունիքի մարզի հարաբերությունները կարող է սրվեն»։

Ինչ վերաբերում է Արցախի ղեկավարների նախաձեռնության հետ կապված հասարակական ընկալումներին՝ Քոչարյանն ընդգծեց. «Եթե մենք բոլորս, այդ թվում՝ նաև լրագրողներդ, ճիշտ ուղղորդենք հասարակության տրամադրությունները, որևիցե այլ տրամադրություն չի առաջանա»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ Հայաստանի հասարակությունը մոնոլիտ չէ. «Մի մասը գուցե ցանկանա, որ մինչև դատավճիռը նա մնա անազատության մեջ, մյուս մասն էլ՝ որ ազատ արձակվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում