Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՈՒԵՖԱ-ն «քցո՞ւմ» է «Արսենալին». Մխիթարյանի հետ կապված իրավիճակը սրվել է

Բրիտանական The Times պարբերականը երեկ տեղեկություն տարածեց այն մասին, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ մրցավեճը: ««Արսենալի» ղեկավարությունը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպա լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա»,- գրել է պարբերականը:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Արսենալը» հայ ֆուտբոլիստի վերաբերյալ հայտարարություն կտարածի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում: Նշվում էր, որ «Արսենալը» ՈՒԵՖԱ-ից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Մխիթարյանի անվտանգության ապահովման հետ կապված:

Հեղինակավոր մեկ այլ պարբերականի՝ The Guardian-ի աղբյուրի համաձայն՝ այս օրերին «Արսենալի» ղեկավարությունը ակտիվ բանակցություններ է վարում ՈՒԵՖԱ-ի հետ, սակայն անգլիական կողմը թերահավատ է, որ ֆուտբոլային կառույցի կողմից անհրաժեշտ երաշխիքներ կտրվեն: Ավելին, ըստ պարբերականի՝ «Արսենալում» քննարկվել է նաև Եվրոպա լիգայի եզրափակիչը բոյկոտելու տարբերակը, սակայն այն օրակարգից դուրս է եկել: Բանն այն է, որը եզրափակիչ մրցավեճին չմասնակցելու դեպքում «Արսենալը» 60 միլիոն ֆունտի չափով վնաս կկրի: Այս գումարը կազմում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբի բյուջեն, և կտրուկ քայլի դիմելը լուրջ հարված կհասցնի «Արսենալին» ֆինանսական առումով:

Նշվում է նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները ընկճված են, որ քաղաքական խնդրի պատճառով թիմի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի գլխավոր հանդիպումը: «Արսենալում» կարծում են, որ առանց Մխիթարյանի թիմի հարձակման գիծը անատամ տեսք կունենա Բաքվում:

Երեկ արդեն պարզ դարձավ, որ եզրափակիչ հանդիպման շուրջ «Արսենալի» և ՈՒԵՖԱ-ի հարաբերությունները սրվել են: Մասնավորապես, լոնդոնյան ակումբը երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. ««Արսենալում» բոլորն ուրախ են Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անհամբերությամբ են սպասում «Չելսիի» դեմ խաղին: Սակայն մենք հիասթափված ենք այն հանգամանքից, որ տեղափոխության խնդիրների պատճառով ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» կարող է տրամադրել 6 հազար տոմս միայն, այնինչ մարզադաշտը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք «Արսենալի» անգամ 6 հազար երկրպագուները կմեկնե՞ն Բաքու՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է նման ճանապարհորդությունը: Մենք 45 հազար աբոնեմենտ ունենք և ճիշտ չենք համարում ՈՒԵՖԱ-ի՝ նման դժվար տեղափոխություն պահանջող վայրի ընտրությունը: Իրականությունն այն է, որ նրանք, ովքեր հասել են եզրափակիչ, չեն կարող բավարարել երկրպագուների ցանկությունները: «Արսենալը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել երկրպագուների անունից և կիսում է նրանց կարծիքը: Մեր երկրպագուների և մեր անունից ուզում ենք հստակեցնել, թե ինչպես են վայրերն ընտրվում եզրափակիչներ անցկացնելու համար: Այս դեպքում՝ հաշվի առնելով նաև երկրպագուների պահանջները: Հույս ունենք, որ հաջորդիվ ՈՒԵՖԱ-ն երկրպագուների դժվարությունները հաշվի կառնի վայրի ընտրության հարցում, և նման բան չի կրկնվի»:

Արդեն իսկ խոսվում է, որ «Արսենալի» կոշտ դիրքորոշումից հետո ՈՒԵՖԱ-ն միտումնավոր չի լուծում Մխիթարյանի հետ կապված խնդիրը՝ այս կերպ «քցելով» լոնդոնյան թիմին:

«Արսենալի»՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալուն պես թվում էր, թե լուրջ խնդիրներ չեն ծագի, և Մխիթարյանը կմեկնի Բաքու: «Արսենալը» դեռ չէր նվաճել եզրափակչի ուղեգիր, երբ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ կլուծի հայ ֆուտբոլիստի անվտանգության և փաստաթղթային հարցերը: Մխիթարյանի անվտանգության հետ կապված պաշտոնական երաշխիքներ ներկայացրեց նաև ադրբեջանական կողմը ԱԳՆ-ի մակարդակով: Ու հիմա Մխիթարյանի մասնակցությունը «Չելսիի» հետ հանդիպմանը մեծ հարցականի տակ է:

Բուքմեյքերական ընկերությունները արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում հայ ֆուտբոլիստի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համար: Ամեն դեպքում ՈՒԵՖԱ-ն մինչև գալիք շաբաթվա սկիզբը ստիպված է լինելու պաշտոնապես պատասխանել «Արսենալին», քանզի սկսվելու է մրցավայր մեկնելու գործընթաց:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ մեր ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա խաղում ավելի քան կարևոր է «Արսենալի» համար: Թիմի առանցքային կիսապաշտպաններից Աարոն Ռեմսին չի մասնակցի եզրափակչին, իսկ Մեսուտ Օզիլը վերջին շրջանում անկայուն և թույլ ֆուտբոլ է ցուցադրում: Մխիթարյանի բացակայության դեպքում «Արսենալը» լուրջ խնդիրներ կունենա հատկապես միջին օղակում: Չմոռանանք նաև, որ մրցակիցը «Չելսին» է, որը քաջատեղյակ է Էմերիի թիմի ուժեղ և թույլ կողմերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում