Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Մանկավարժական համալսարանը ՙսև ցուցակում՚ չէ

Ժամանակ՚ օրաթերթը իր մայիսի 16-ի համարում ՙՍև ցուցակ՚ վերնագրով նյութում տեղեկացնում է, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։ Սույն հոդվածը 1in.am կայքը արտատպել է՝ վերնագիրը խեղաթյուրելով՝ Մանկավարժական համալսարանը՝ ԿԳՆ «սև ցուցակում».

Նախ, լուրը հրապարակելուց առնվազն անհրաժեշտ է սուբյեկտների անվանումները ճշգրիտ գրել. ոչ թե Երևանի պետական մանկավարժական համալսարան, այլ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Երկրորդը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը որևէ ՙՍև ցուցակում՚ չկա և չի կարող լինել: Ինչ վերաբերում է գնումների գործընթացի մասին թերի տեղեկատվությանը, ապա Մանկավարժական համալսարանը 2019թ. ապրիլի 9-ին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթին, որի բացման նիստը հրավիրվել է ապրիլի 11-ին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ՀՊՄՀ-ն եղել է միակ մասնակիցը, քանի որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ՀՀ-ում օրենքով պահանջվող փորձառություն ունի միայն Մանկավարժական համալսարանը:

Սակայն հանգամանքների չնախատեսված զուգադիպությամբ, Համալսարանում 2018թ. ֆինանսատնտեսական գործունեության մասով իրականացվող աուդիտի ընթացակարգով պայմանավորված, զուտ մի քանի ժամվա տարբերությամբ բանկային հաշվեհամարին առաջացել է հարկային պարտավորություն 5 մլն 611 հազ. դրամի չափով: Այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարվել է, ինչպես նաև եկամտային հարկի գծով փոխանցվել է հավելյալ 20 մլն դրամի չափով կանխավճար, և 2019թ. ապրիլի 10–ի դրությամբ միասնական հաշվին արդեն իսկ համալսարանը ունեցել է 21 381 հազ. դրամի չափով գերավճար:

Սակայն մրցույթի պահին նախարարությունը, որն արձանագրել է տվյալ պահի հարկային պարտավորություն, որը ինչպես նշեցինք, մի քանի ժամ անց մարվել է, իր գործառույթների շրջանակում դիմել է ֆինանսների նախարարություն և առաջարկել սկսել վարույթ: Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Բայց քանի որ, ըստ էության, գնումների ընթացակարգում ստանձնած պարտավորությունների խախտում չի եղել, և զուտ տեխնիկական պատճառով փոքր ինչ ուշացվել է փոխանցումը, Մանկավարժական համալսարանը վստահ է, որ որոշումը դրական է լինելու մանկավարժական համալսարանի համար: Այնպես որ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը չկա, չի եղել և չի կարող լինի որևէ սև ցուցակում, քանի որ պատշաճ կատարում է իր բոլոր գործառույթները: Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մասնակցելու է առաջիկայում հայտարարվելիք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դրամաշնորհային ծրագրի մրցույթին:

ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում