Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Ի՞նչ փաստաթուղթ է դրված բանակցությունների սեղանին, ի՞նչ էր ակնարկում Մամեդյարովը

Բրյուսելում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները արտգործնախարարների հետ մեկնել էին մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, բավական հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի կարճատև շփման մասին չէ՝ ի պատիվ Արևելյան գործընկերության անդամ երկրների տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում, և ոչ էլ այն մասին, որ Ադրբեջանն իր սարքած սկանդալով տապալեց այս հավաքի ավարտին Եվրամիության և ծրագրի անդամ վեց պետությունների արտգործնախարարների կողմից միասնական հռչակագրի ընդունումը։

Ո՞վ է ո՞ւմ խաբում

Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցներ ունեցան թե՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և թե՛ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Վերջինս պատասխանել է հայ լրագրողների հարցերին ու վեճի մեջ մտել նրանց հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված մի քանի հայտնի խնդիրների, մասնավորապես՝ բանակցություններին Արցախի ներկայացուցիչների ուղղակի մասնակցության ու ընդհանրապես բանակցությունների, հիմնախնդրի կարգավորման և պատերազմի ու խաղաղության հարցերի շուրջ։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողի հարցին ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե այնքան էլ ճիշտ չի համարում այն պնդումը, որ Ստեփանակերտը չի մասնակցում բանակցություններին։ Հատկանշական է այն, որ արցախյան կողմի մասին խոսելիս Ադրբեջանի արտգործնախարարը ադրբեջանական պրոպագանդիստական մեթոդներով փորձել է Լեռնային Ղարաբաղը ներկայացնել ոչ թե որպես պաշտոնական, լիիրավ կողմ, ինքնորոշված, կայացած միավոր, սեփական իրավունքներն ունեցող հանրություն, ի վերջո՝ պետություն, այլ պարզապես համայնք՝ «Ղարաբաղի հայկական համայնք»։ Մամեդյարովն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ժամանելով տարածաշրջան, միշտ գնացել են Ղարաբաղ և շփվել «Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների» հետ։ Բացի դրանից՝ Հայաստանի ներկայիս և նախկին իշխանությունները, ենթադրաբար, մշտապես տեղյակ են պահել «Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներին» բանակցությունների ընթացքի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը շեշտել է, որ Բաքուն «սկզբունքորեն դեմ է» Ստեփանակերտի մասնակցությանը բանակցություններին։ Իսկ երբ լրագրողը նկատել է, որ Հայաստանի վարչապետն ասել էր, որ ինքը չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից, քանի որ Ղարաբաղի բնակչությունն իրեն չի ընտրել, Մամեդյարովը պատասխանել է, թե «դուք դեմագոգիայով եք զբաղվում, գնացեք, կարդացեք ձեր Սահմանադրությունը»։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ հիմնախնդրի էությունը ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն է, այլ այն, որ կողմերը նստեն և ավարտին հասցնեն «սուբստանտիվ» կամ «առարկայական» բանակցությունները։

«Բոլորն էլ ամեն ինչ լավ գիտեն, բոլորն էլ գիտեն՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին։ Ինչո՞ւ ենք ինքներս մեզ խաբում»,- ավելացրել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Մամեդյարովն ակնարկում է «Լավրովի ծրագրի» մասի՞ն

Իսկ ի՞նչ փաստաթուղթ է այսօր դրված սեղանին։ Սա, բնականաբար, առաջին հարցն է, որը ծագում է Մամեդյարովի այս ուշագրավ հայտարարությունից։ Սրա մասին, իհարկե, նախկինում էլ է խոսվել, Մամեդյարովն էլ նախկինում բազմիցս ակնարկել է հիմնախնդրի կարգավորման՝ սեղանին դրված ինչ-որ տարբերակների, փաստաթղթերի, առաջարկների մասին։ Հիմնականում դա վերաբերում է կարգավորման ռուսական ծրագրին, որն ավելի շատ հայտնի է «Լավրովի պլան» կամ «Լավրովի նախագիծ» անունով։

Վերջին անգամ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Մոսկվայում ապրիլի 15-ին նույն Լավրովի կազմակերպած բանակցություններից հետո հայտարարեց, թե ներկայումս բանակցությունների ընթացքում քննարկվում են 2016 թվականին Ռուսաստանի արած առաջարկությունները։ Երբ ադրբեջանցի լրագրողներից մեկը փորձել է ճշտել այս տեղեկությունը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովից, վերջինս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Մամեդյարովի հայտարարությունը՝ ասելով, թե «ես այստեղ հավելելու բան չունեմ»։

Հայկական կողմը, սակայն, կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի այս հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ ներկայումս հիմնախնդրի հանգուցալուծման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին՝ քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում։

Մեկ այլ առիթով, երբ լրագրողները հարց տվեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին, նա պատասխանեց, թե «որևէ փաստաթուղթ այս պահին, այսօր չենք քննարկում»։
Բայց Մնացականյանի ադրբեջանցի գործընկերը շարունակում է պնդել, որ սեղանին դրված է կարգավորման ինչ-որ փաստաթուղթ, որի մշակումը պետք է ավարտին հասցնել։ Մամեդյարովի այս հայտարարությունը նշանակում է, որ  կարգավորման՝ բոլորին հայտնի նախագիծը պարզապես վաղուց դրված է բանակցությունների սեղանի՞ն, թե՞ այն նաև քննարկվում է։

Սեղանին նույն հին փաստաթղթերն են

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի համոզմամբ՝ որևէ նոր փաստաթուղթ բանակցությունների սեղանին չկա։

«Սեղանին դրված են այն նույն հին փաստաթղթերը՝ հնարավոր բոլոր տարբերակներով և մշակումներով։ Ի դեպ, ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի։ Ինքը՝ Ռուսաստանի արտգործնախարության ղեկավարը, ասել է, որ ցանկացած մարդ տարիների ընթացքում մշակված փաստաթղթերի ամբողջությունից կարող է կազմել ուզածդ «պլանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Տրոֆիմչուկը։

Լեզվաբանական «նախշեր»

Ինչ վերաբերում է Մամեդյարովի օգտագործած «սուբստանտիվ» եզրույթին և «սուբստանտիվ բանակցություններ» բառակապակցությանը՝ դիվանագետները, ռուսաստանցի փորձագետի խոսքերով, շատ են սիրում օգտագործել խոսքի այս դարձվածքները։

«Վերջիվերջո, այս լեքսիկայի ետևում չկա մի բան, որը կարող է ինչ-որ կերպ լուծել այս խնդիրը։ Դիվանագետներն այսպիսի գեղեցիկ լեզվաբանական «նախշերով» քողարկում են կոնկրետ էության բացակայությունը։ Տարօրինակ է, որ Ադրբեջանն ինքն է հաճույքով ներքաշվում այս կերպարների մեջ՝ այժմ արդեն Փաշինյանի օրոք։ Իսկ Փաշինյանը, ինչպես արդեն ասել եմ, կտրուկ տարբերվում է Սարգսյանից։ Այս ամենը, անշուշտ, ձեռնտու է Հայաստանին»։

Տրոֆիմչուկի կարծիքով՝ այսօր քննարկվում է այն, ինչ քննարկվել է նախկինում, «փաստաթղթային ոչ մի սենսացիա չկա»։

«Ամենագլխավոր «փաստաթուղթը», համենայն դեպս Ադրբեջանի համար, այսօր Փաշինյանի այն առանցքային հայտարարությունն է, որ ինքը չի պատրաստվում քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, ինչպես նաև հայտարարությունը բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին։ Սենսացիան Ադրբեջանի ներկայացուցիչների ալարկոտ արձագանքն է այս հայտարարություններին»,- հավելեց փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում