ԱՄՆ-ն փետրվար ամսին 175 հազար աշխատատեղեր է ստեղծել, հաղորդում է Associated Press-ը: Հունվար ամսին այդ ցուցանիշը 129 հազար է կազմել:
Գործազրկության մակարդակը անցած ամսվա համեմատ աճել է՝ կազմելով 6,7% նախկին ամսվա 6,6%-ի համեմատ:
Ընդ որում, ԱՄՆ-ի առևտրային բալանսի դեֆիցիտը հունվար ամսին հասել է 39,1 միլիարդ դոլարի:











































