Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախը հիվանդ չէ, դադարեցրեք կենացները

Արցախի մի շարք հասաակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել վերջին օրերին ծավալվող իրողությունների առնչությամբ՝ փաստացի աջակցություն հայտնելով թավշյա հեղափոխությանն ու քննադատելով արցախյան որոշ պաշտոնյաների վարքագիծը, որն առաջացնում է հակասական մեկնաբանություններ և տալիս է տարատեսակ շահարկումների ու նենգափոխումների առիթ այն ուժերի համար, որոնք այդպիսի առիթների անընդհատ որոնման մեջ են: Ընդ որում՝ անկասկած է, որ այդպիսի ուժեր կան թե նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակներից, թե շրջանակներից, որոնք առերևույթ չունեն այդ իշխանության հետ որևէ կապ: Արցախից տարածված այդ հայտարարության խորքային գնահատականը կարող է և չլինել միարժեք, սակայն հույժ կարևոր է, որ արցախյան հանրությունն այդպիսով ցույց տվեց, որ գործնականում բավականին բազմազան և ըստ այդմ՝ աշխույժ մի օրգանիզմ է, որը գործնականում շատ ավելի համարժեք և իմունային առումով կայուն է հասարակական-քաղաքական խրթին գործընթացների հանդեպ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Այստեղ կա շատ կարևոր մի հարց, որն արցախյան հանրության համար գուցե նույնիսկ արժանապատվության հարց է: Բանն այն է, որ, երբ խոսքը վերաբերում է Արցախին առնչվող այս կամ այն հանրային, քաղաքական, պետական, անվտանգային հասարակական-քաղաքական հնչեղության խնդրին, անմիջապես մթնոլորտը լցվում է սաստող դասախոսություններով, թե Արցախը փաստացի առաջնագիծ է, հակառակորդը շատ մոտ, ըստ այդմ՝ ամենևին էլ հասարակական-քաղաքական բանավեճերի կամ տաք գործընթացների տեղը չէ: Առերևույթ սա թվում է երկաթյա տրամաբանություն: Մյուս կողմից, սակայն, երբ հայացք ենք գցում այդ երևույթի կամ գնահատականների խորքը, դրանում այլ բան չկա, քան արցախյան հանրությանը, հանրային գիտակցությունը բնութագրել իբրև հասարակական-քաղաքական, քաղաքացիական հաշմանդամություն:

Սահմանափակ կարողություններով բնորոշվող մի իրավիճակ, երբ Արցախի հանրությունը ի զորու չէ տարբերակել անվտանգային խնդիրները հասարակական-քաղաքական կյանքի առանձնահատկություններից ու կա՛մ պետք է զբաղվի մեկով, կա՛մ մյուսով: Դա չի եղել այլ բան, քան նախկին համակարգից եկող մանիպուլյատիվ մի ալիք, որի նպատակը եղել է արցախյան հանրությանը անվտանգային փականով փակելու միջոցով օգտագործել որպես Հայաստանի հանրությանը փակ պահելու առավել լայն խնդրի գործիք: Եվ դա այն դեպքում, երբ Արցախը, արցախյան հանրությունը առաջին պատերազմում է գործնականում ցույց տվել, որ անկախ քաղաքական հարցերում ունեցած արմատական տարակարծություններից՝ անվտանգային հարցերում կա մի շեմ, կարմիր գիծ, որից այն կողմ բոլորը ծառայել են մեկ նպատակի, մեկ խնդրի ու հաջողել այդ հարցում:

Այլ կերպ ասած՝ արցախյան հանրությունը լիարժեք է նույնքան և այնպես, ինչպես հայաստանյան հանրությունը: Որին նույնպես տասնամյակներով ահաբեկում էին, որ մինչև չլուծվի անվտանգության, չավարտված պատերազմի հարցը, հնարավոր չէ հասնել խաղաղ իշխանափոխության և ժողովրդավարացման: Մեկ տարի առաջ հանրությունը ցույց տվեց, որ հնարավոր է, չնայած այդ ընթացքում էլ տարբեր տեղեկատվական ռեսուրսներով եղավ ահաբեկման փորձ, անվտանգային իրավիճակի մասին մանիպուլյատիվ ահազանգերով սաստելու փորձ, որոնց մի զգալի մասով հետագայում պարզվեց, որ իրականում դրանք հենց նախորդ իշխող համակարգի անգործությամբ առաջացած ռիսկեր և վտանգներ էին:

Միաժամանակ անկասկած է նաև, որ հանրային կյանքի մեթոդաբանության հարցում Արցախն ու Հայաստանը չեն կարող լինել հայելային արտացոլում և չպետք է լինեն միմյանց թե՛ շիտակ, թե՛ ծուռ հայելի: Խնդիրը, սակայն, այն է, որ Արցախը, արցախյան հանրության հասարակական-քաղաքական կյանքը կեղծ, պաթետիկ ռազմա-հայրենասիրական, ֆեյք միասնական կոչերով չպետք է գցել ծայրահեղությունից ծայրահեղություն, աղմկել ռիսկերի մասին, որոնք իրականում չկան, և հակառակը՝ կարող են առաջանալ հանրությանը հասարակական-քաղաքական հաշմանդամության, սահմանափակ կարողության գիտակցում ներշնչելու միջոցով: Արցախյան հանրության հասարակակն-քաղաքական հատկանիշների և կարողությունների վրա հոգատար կենացներով հայաստանյան հանրության վրա ազդելու և քաղաքական միավորներ հավաքելու մեթոդաբանությունն ու մարտավարությունը Հայաստանում պետք է բացառվի: Միաժամանակ պետք է բացառվի Արցախից որևէ պաշտոնյայի՝ ամեն անցանկալի կամ անհաջող հայտարարության հիման վրա Հայաստանում հեղափոխական տիեզերական աղմուկ բարձրացնելն ու հակահեղափոխության մասին տագնապ հնչեցնելը: Չի կարող Հայաստանում լինել հեղափոխություն, իսկ Արցախում՝ հակահեղափոխություն: Կարող է Հայաստանի և Արցախի պաշտոնական շրջանակների միջև լինել տարակարծություն բազմաթիվ ներքին ու արտաքին հարցերի շուրջ: Այլապես ի՞նչ տրամաբանություն ունի այն կարևորագույն ռազմավարությունը, որ Արցախը պետք է որպես լիարժեք կողմ մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ այդ ռազմավարությունը առանցքային նշանակություն ունի հայկական կողմի համար 25-ամյա պայմանական «մադրիդյան» ծուղակից դուրս գալու հարցում, որում հայտնվել ենք նախորդ իշխող համակարգի քաղաքականության հետևանքով: Ըստ այդմ՝ եթե կա խնդիր, ապա դա Հայաստան-Արցախ տիրույթում իսկապես լրջագույն օրակարգերի շուրջ հաղորդակցություն հաստատելն է՝ ռազմա-քաղաքական, տնտեսական լրջագույն օրակարգերով և սկզբունքորեն նոր դերակատարներով, մարգինալացնելով բոլոր մանիպուլյատորներին և պաթետիկ կենացների վրա մակաբուծած սուբյեկտներին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում