Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Աբրահամյաններից «քցված» Մելիք Գասպարյանի որդին բնակարան ստացել է, իսկ 22 ընտանիք առ այսօր պայքարում է

Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Ամիրյան փողոցում գտնվող իրենց հյուրանոցի 11-րդ հարկում 200 քառակուսի մետր մակերեսով առանձին բնակարան է տրամադրել 13-ամյա Մելիք Գասպարյանին՝ նախկին ՀՀԿ-ական, հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանի որդուն։ Բացի բնակարանից, նրան, ըստ հաշտության համաձայնագրի, Աբրահամյանները պետք է վերադարձնեն նաև 245 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Աբրահամյանները հյուրանոցի տարածքը ժամանակին խլել էին Մելիք Գասպարյանից, ինչպես նաև տարածքից՝ Ամիրյան 4/4 հասցեից, դեռևս 2004 թվականին տեղահան էին արվել այդտեղի բնակիչները, և նրանց բնակարանների տեղում կառուցվել էր ներկայիս հյուրանոցը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Նա հյուրանոցին տիրացել է բավական ուշագրավ ճանապարհով:

Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը: Տարիներ անց՝ 2009 թվականի հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ պատգամավորը Երևան-Չարենցավան ճանապարհին ավտովթարից զոհվեց, Աբրահամյանները պարզապես խլեցին շենքը Գասպարյանի ընտանիքից: Ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը ժամանակին մեզ պատմել էր, որ ժամանակին շենքի տերերը հայտնի եռյակն էր՝ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառել էր նրանց, ապա դուրս էր եկել նաև Ծառուկյանը, և շենքն ամբողջությամբ մնացել էր հայր և որդի Աբրահամյաններին: Նրանք էլ նախ կառուցեցին հյուրանոցը, կահավորեցին, իսկ շենքի այն հատվածը, որտեղ պետք է կառուցվեին բնակիչների բնակարանները, առ այսօր կիսակառույց վիճակում է։ Չկա ոչ մի կոմունիկացիա՝ ոչ վերելակ, ոչ գազ, ոչ ջուր, ոչ կոյուղի։ Ոչինչ։ Կառուցված են միայն պատերն ու աստիճանները։

15 տարի շարունակ իրենց բնակարաններին սպասող բնակիչների խոսքով` նախկինում Աբրահամյանը, ձգձգելով շենքի նորոգումը, բնակարանների հանձնումը, փորձում էր հասնել նրան, որ բնակիչներն էժան գնով վաճառեն իրենց տարածքները և հեռանան, իսկ դրանք կվերածվեին օֆիսային տարածքների քաղաքի ամենաբանուկ փողոցում: Բնակիչներից ոմանք այս տարիներին իսկապես վաճառեցին այդ տարածքները և հեռացան, իսկ մոտ 20 ընտանիք առ այսօր պայքարում է։

Նրանցից մեկը՝ Վաչագան Թադևոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակի փոփոխությունից հետո, այսինքն՝ հիմա, իրենք լիահույս են, որ իրենց ևս կհաջողվի բնակարանները ստանալ։ Այդ նպատակով հեղափոխությունից հետո իրենք դիմել են Ազգային անվտանգոթւյան ծառայություն, որտեղից էլ իրենց բողոքները ուղարկվել են քննչական ծառայություն, որտեղ հիմա քննություն է գնում: «Ես մոտ երկու շաբաթ առաջ եմ եղել քննչականում, ինձ խնդրեցին մի քիչ համբերել, և մեր խնդիրը կլուծվի։ Ասացին, որ գործի մեջ լիքը հիմնարկ-ձեռնարկություններ են ներքաշված, որոնք պետք է կառուցեին շենքը։ Ինձ ասացին՝ մի քիչ համբերիր, և ձեր բնակարանները, ըստ նախագծի, կկառուցվեն և կտրամադրվեն ձեզ։ Հիմա մենք սպասում ենք այս գործի քննությանը։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց բնակիչը՝ հավելելով, որ ԱԱԾ-ում իրենք բողոք էին ներկայացրել հիմնականում Հովիկ Աբրահամյանի դեմ և պետական գերատեսչությունների այլ՝ նախկին ներկայացուցիչների դեմ։

Վաչագան Թադևոսյանն ասաց, որ հիմա էլ մեկ այլ խնդիր է առաջացել։ Պարզվում է, որ այս տարիներին կիսակառույց շենքի իրենց բնակարանների համար հսկայական գումարներ են կուտակվել: Բայց իրենք այս տարիներին գումարներ չեն վճարել, քանի որ բնակարանները կառուցված չեն եղել։ «Գնացինք կադաստր ու պարզեցինք, որ մի ահավոր թիվ, մի հսկայական տուգանք են դրել մեզ վրա, ու դա հերիք չի, պարզվում է, որ մեր բնակարանների սեփականությունն անցել է կառուցապատողի՝ Մելիք Գասպարյանի կնոջը, որն էլ ոչ կարող է սեփականաշնորհել, ոչ էլ վաճառել այդ բնակարանները, մինչև այդ տուգանքները չմուծվեն։ Բայց ես ինչո՞ւ պետք է այդ տուգանքը մուծեմ, քիչ փող էլ չի՝ 14-15 հազար դոլար, որը պետք է վճարի Մելիք Գասպարյանի կինը, քանի որ իրենք մեզ պատրաստի բնակարան չեն տվել»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ իրենց տեղեկություններով՝ ներկայումս Հովիկ Աբրահամյանը կարծես թե այլևս կապ չունի շենքի հետ, քանի որ իրենք որ գերատեսչություն դիմում են, պատասխան են ստանում, որ շենքի կառուցապատողը Մելիք Գասպարյանի կինն է, շենքի 90 տոկոսի սեփականատերը նա է։

«Ինչ գրում ենք, մեզ պատասխանում են, որ շենքի 90 տոկոսը իրեն է պատկանում, գնանք դիմենք դատարան, որ նա մուծի տուգանքները։ Մելիք Գասպարյանի կինն էլ ասում է, որ ինքը գումար չունի, ուր ուզում ենք՝ կարող ենք դիմել։ Այսինքն՝ այդ տուգանքները ևս մնում են մեր վզին։ Հերիք չի բնակարան չունենք, մի հատ էլ՝ մի բնակարանի գնի չափ տուգանք։ Տուգանքը կմուծենք, կկարողանանք վաճառել այդ տարածքը, չենք մուծի, չենք կարող վաճառել, մի բան էլ տուգանքը կաճի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ լիահույս են, թե գոնե նոր Հայաստանում կհասնեն արդարադատության, շենքը կկառուցվի, ու իրենք կկարողանան վերջապես դուրս գալ 15 տարի շարունակ ձգվող այս պատմությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում