Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Երբեք չեմ մոռանա՝ ինչպես էր բերանը ծռելով խոսում Քոչարյանը. եթե նա հրաման չտար, ոչ մի զոհ չէր լինի. Մարտի 1-ի զոհի մայր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Բրյուսելում բնակվող Ալլա Հովհաննիսյանը։

– Տիկին Հովհաննիսյան, մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Այս օրերին մամուլի միջոցով հետևելով իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություն ունեք։

Դատավարությունից մեծ ակնկալիքներ ունեմ, ավելին՝ ես նաև սպասում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Համոզված եմ, որ Քոչարյանը երկար տարիներ անցկացնելու է բանտում, որովհետև շատ հանցագործություններ է արել։ Կոնկրետ Մարտի 1-ի մասով հստակ է՝ առաջին պատասխանատուն նա է։

Պարզապես զայրացած եմ իր այդ կողմնակիցների վրա, չնայած նրանք ծախվել են, տեսնում եմ դեմքեր, որոնք այլ ակցիաների ևս մասնակցում էին։ Պարզ երևում է, թե ինչի համար են եկել։ Առաջին օրը շատ բարկացած էի ոստիկանների անգործության վրա, երեկ նայեցի տեսանյութը, կարծես արդեն ակտիվություն են ցուցաբերում ու թույլ չեն տալիս, որ բախումներ լինեն։ Հուսով եմ, որ դատական պրոցեսը նորմալ կանցնի։

– Այսինքն՝ հույս ունեք, որ դատարանն արդար որոշո՞ւմ կկայացնի։

– Համոզված եմ, որ դատարանն արդար որոշում կկայացնի, ու Քոչարյանը պատասխանատվության կենթարկվի։

– Այս օրերին շատերն են նշում, որ կոնկրետ սպանությունների մասով հստակություն չկա, այսինքն՝ հիմա մեղադրվում են ստեղծված իրավիճակի պատասխանատուները, իսկ բուն սպանությունների հեղինակների մասին ոչինչ հայտնի չէ։

Երբ ասում են, թե ովքե՞ր են սպանությունների հեղինակները՝ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ճիշտ է՝ նա էլ պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ես չեմ մոռանա, երբ 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը բերանը ծռելով հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում ու ասում, որ ցուցարարները անկարգություն են արել և այլն։ Առաջին պատասխանատուն նա է՝ նա է հրաման տվել ժողովրդի վրա կրակելու, ու առաջինը ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Իհարկե, միայն Քոչարյանին դատապարտելը ինձ համար շատ քիչ է, պետք է վերևից ներքև բոլորը պատասխան տան։ Բայց եթե նա հրաման չտար, չուզենար՝ ոչ մի զոհ չէր լինի։

– Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Սարգիս Քլոյանի հետ և ներկայացնելու իր իսկ ճշմարտությունն այս հարցով։ Ինչպե՞ս եք վերաբերվում իր այս նախաձեռնությանը։

Ես տեղյակ չեմ, թե Լևոնն ինչ է ասել, բայց ես մի բան կասեմ՝ շատ ուշացած է, կարող էին 11 տարի առաջ անել։ Իմ երեխային հետ չէին բերի, բայց ես երբեք չեմ մոռանա, թե ինչ հանդիսավորությամբ նրանք գնացին Համլետ Թադևոսյանի թաղմանը (Մարտի 1-ի զոհերից է՝ ոստիկանության սպա- խմբ.) և ինչ ձևով էին աղ լցնում մեր վերքի վրա։ 11 տարի է անցել, ես ինչ-որ տեղ կընդունեի, եթե դա կատարվեր 2008-ին, հիմա անգամ այդ մասին չեմ ուզում լսել. դա շոու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում