Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Չտրվել խաբկանքի. աղմկոտ դատավարության գայթակղիչ իդեան

Մարտիմեկյան դատավարության գործընթացը, որը դեռ նոր է մեկնարկել և չի էլ անցել բուն գործին, այլ դիտարկում է երկրորդ նախագահ, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, իրավա-քաղաքական իր հայտնի նրբերանգներով հանդերձ գործնականում կարևորագույն մի ելակետ է Հայաստանի համար: Խոսքն այն մասին է, որ գործը Հայաստանում մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս իշխած համակարգի համապարփակ ռենտգենն է, լինելու է այդպիսին՝ անխուսափելիորեն բացահայտելով Հայաստանի հետ անկախությունից կամ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց սկսվածի և տեղի ունեցածի ամբողջ հրեշավորությունը: Եվ այդ պատկերը առավել քան սրությամբ դնում է հարցը, թե ի վերջո ի՞նչ համակարգ է կառուցվելու նոր Հայաստանում, որովհետև հռչակված նպատակներն ու արժեքները, միանգամայն ողջունելի լինելով, պահանջում են իրագործում: Իսկ իրագործման, դրանք կյանքի կոչելու, առարկայացման փուլը ամենապատասխանատուն է, և այստեղ է, որ առավել զգայուն է դառնում քաղաքական կամքը և միաժամանակ, իհարկե, մասնագիտական, մարդկային որակների խնդիրը:

Վարչապետ Փաշինյանն ինքն է բավականին դիպուկ գնահատել խնդիրը 2019 թվականի մարտիմեկյան ուղերձով՝ արձանագրելով, որ Մարտի 1-ի ողբերգությունը մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում հասունացած իրողություն չէր, այլ համակարգային արատների և ընթացքի մի ամբողջ պատմության գագաթնակետ: Այդ համատեքստում Փաշինյանը կատարեց նաև կարևոր քայլը՝ ներողություն խնդրելով պետության անունից այդ համակարգի բոլոր քաղաքական բռնարարքներից տուժածների համար:

Այդ ամենը, սակայն, բազմապատկում է նոր և արդիական, առողջ քաղաքական համակարգ ձևավորելու պատասխանատվությունը: Միաժամանակ, դատավարության ընթացքը իր հետ առաջ է բերում այլ խնդիր: Հայաստանի ներքաղաքական կյանքը փաստորեն հայտնվում է հեղափոխության և նախկին իշխող համակարգի միջև պարփակվելու վտանգի առաջ: Համենայն դեպս՝ այն կլանել է, իսկ ծավալվելուն զուգահեռ ավելի է կլանելու հանրային ուշադրությունը: Անշուշտ, դա էլ ունի իր ժամկետը և մի օր սպառվելու է, սակայն դա կարող է խլել տևական ժամանակ՝ առաջ բերելով ժամանակի կորուստ: Մի բան, որը Հայաստանի համար բազմակի թանկ է: Հետևաբար, մարտիմեկյան դատավարությանը զուգահեռ՝ Հայաստանում պետք է հանրային կյանքի շրջանակում բարձրանա համակարգային փոփոխությունների օրակարգի շուրջ դիսկուրսի ինտենսիվությունը: Այստեղ անելիքի բաժին ունեն թե՛ կառավարող ուժը, թե՛ նաև այն քաղաքական սուբյեկտները, որոնք շահագրգռված չեն դատավարության շուրջ դիսկուրսի պարփակումով:

Նախկին համակարգն իր, այսպես ասած, քաղաքական հնչեղության ներուժով անկասկած սպառվելու է, բայց այստեղ է նաև հարցը, թե ինչ պատկեր ենք ունենալու մենք այդ դեպքում, ունենալո՞ւ ենք քաղաքական համակարգի թեկուզ գցված հիմքեր, եթե ոչ՝ կառուցված մի քանի հարկ, թե՞ պարզվելու է, որ գտնվում ենք քաղաքական ամայության մեջ կամ մատնված ենք եղել դատավարա-քաղաքական պարապուրդի: Այստեղ է թերևս վտանգը, որ այս դատավարությունը կարող է վերածվել հետհեղափոխական մի իդեա ֆիքսի, և դրանով աշխատել հանրության ու հեղափոխության դեմ, վերածվելով հանրության համար օփիումի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում