Մայիսի 16-ին Թել Ավիվում մեկնարկել է «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Հսկա բեմում հանդես կգան 18 մասնակիցներ, որոնցից 10-ը կանցնեն եզրափակիչ: Նշվում է, որ բուքմեյքերների երկրորդ կիսաեզրափակչի վերաբերյալ կանխատեսումները մի քանի ժամ առաջ կտրուկ փոխվել են: Մասնավորապես, փոխվել է «Եվրատեսիլ 2019»-ի ֆավորիտը:
«Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը հնարավոր է դիտել YouTube-ում: Մրցույթի պաշտոնական կայքը կիսվել է «Եվրատեսիլ-2019»-ի առցանց հեռարձակմամբ:
«Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը կբացի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Walking Out» երգով։
Այս պահին Թել Ավիվում ընթանում է հերթական մեծ փորձը՝ dress rehearsal-ը, որի ժամանակ հրաշալի ելույթ ունեցավ Սրբուկը։