Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Մի չարչրկված հարց կա, որ մինչև հիմա չի լուծվում. Միքայել Մելքումյան

Որևէ իրավական հիմք չէր կարող լինել Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործ հարուցելու համար, որովհետև ակնհայտորեն այդ երևույթը բացակայել է ընթացիկ բիզնեսի կառավարման առումով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Բնության մեջ գոյություն չունեցող երևույթները չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան գոյություն չունեցող երևույթներ։ Դրա համար վերջակետ դրվեց այդ հարցին, բայց մենք պետք է նաև ուշադիր լինենք, որ ամեն մի ոչ հիմնավոր հայտարարությանը այդպես ընթացք չտանք, որ գնանք, գնանք, հետո սառը ջուր լցվի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելուն, ըստ Մելքումյանի, պետք է ստեղծել մայր օրենք. «Մենք հավատարմագրային կառավարման մասին օրենք չունենք, ունենք ընդամենը 4-5 փոքր հոդվածներ քաղաքացիական օրենսգրքում»,-ասաց Մելքումյանը։

Նա անդրադարձավ նրան, որ կառավարությունը նորից բացասական եզրակացություն է տվել սահմանի վրա ավելացված արժեքի հարկը գոնե սննդի մասով հետաձգելու նախաձեռնությանը. «Նաև մի չարչրկված հարց կա, որ մինչև հիմա չի լուծվում, որ մեծածախ և մանրածախ առևտուրներն իրարից տարանջատենք։ Դիցուք, խոշոր հիպերմարկետի սեփականատերը նաև խոշոր ներկրող է։ Ասենք բերեց ապրանքը մեծածախ գնով, և իր հիպերմարկետում դնում նույն մեծածախ գնով վաճառում է։ Իսկ մյուսները չեն կարող նույն գնով վաճառել, որովհետև այդ գնին պետք է ավելանա շահույթը, հարկերը և գնային տարբերություն է առաջանում։ Մենք առաջարկում ենք, որ տարանջատվեն առևտուրները։ Ապրանքը ներկրել ես, փառք ու պատիվ քեզ, դրա վրա դիր շահույթ, դիր հարկեր և քո ցանցում դիր էդ մանրածախ գնով։ Կամ եթե ուզում ենք, որ փոքր խանութներն աշխատեն, գոնե շաբաթ-կիրակի օրերին խոշորները պետք է մի 2 ժամով փակվեն»,-ասաց Մելքումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում