Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Քոչարյանի հույսը մահացածներն ու «թռածներն» են

Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն այսօր ներկայացան Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ կարգի ներկայացնելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը: Արցախի նախագահի մամուլի խոսնակն այս առիթով ասել է, որ Բակո Սահակյանն այդ քայլի համար Երևան է գալիս ոչ Արցախի իշխանության հավաքական կամքը ներկայացնելու, այլ անձնական նախաձեռնությամբ՝ մարդասիրական անձնական գործողության շրջանակում: Այդուհանդերձ Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի քայլը Հայաստանում դիտարկվել է իբրև պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Աղասի Մարգարյանը, ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:

«Բակո Սահակյանի քայլն անտրամաբանական է,- ընդգծեց Ա. Մարգարյանը:- Եթե Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու արդյունքում նա խախտումներ անի, ինչպե՞ս է Բակո Սահակյանին Հայաստանի դատարանը որոշակի պատասխանատվության ենթարկելու, եթե նա Արցախի նախագահն է՝ իր պաշտոնական դիրքից բխող անձեռնմխելիություն ունեցող անձ. այլ կերպ ասած՝ այդ երաշխավորությունն առ ոչինչ է դառնում»:

«Քոչարյանն առանձնապես ծանր հանցանքներ է գործել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, նա անարգել է հայ ժողովրդին, կողոպտել է երկիրը բոլոր ուղղություններով, վաստակել է հայ ժողովրդի ատելությունը և այսօր հայտնվել է ողորմելի, ողբալի և միաժամանակ ծիծաղելի վիճակում: Այդ վիճակն ինքն է առաջ բերել»,- նշեց Վ. Մալխասյանը: Ազատամարտիկը նաև ընդգծեց. «Բացի փաստաբաններից, բոլոր նրանք, ովքեր փորձում են աջակցել կողոպտիչներին, ուզուրպատորներին, երկիրը թալանողին, ծանր հանցագործությունների մեջ թաղվածին, իրենք նույնպես դառնում են հանցագործության մասնակից»:

«Բակո Սահակյանն իր հիմար քայլով առաջին հերթին իրեն նսեմացրեց, դարձրեց հողերին հավասար»,- նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ Արցախի ներկա և նախկին նախագահներն այդ քայլով խաչ քաշեցին իրենց ապագայի՝ քաղաքական հետագա գործունեության վրա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում