Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ONF մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ տեղական իշխանությունները պետք է անմիջապես արձագանքեն խախտումների մասին հաղորդումներին՝ գրում է gazeta.ru-ն:
Պուտինը նշել է, որ լրատվամիջոցներում տարածում գտած հաղորդումները պետք է խնդրի լրջորեն քննարկման առիթ դառնան:
Ըստ նրա՝ տեղական իշխանությունների արձագանքը պետք է նման լինի Պավլովի շան բնազդներին։
«Ռեակցիան պետք է լինի առաջին ազդանշանային համակարգի մակարդակով. միս տեսնելիս շան մոտ թքարտադրություն է սկսվում», – ասել է Պուտինը: