Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Արցախի միասնականությո՞ւն, թե՞ դավադրություն Հայաստանի դեմ. Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անցան «կարմիր գիծը»

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական այսօրվա նիստն անցավ դրամատիկ պայմաններում։ Խոսքը, տվյալ դեպքում, դատարանի շենքի մոտ անցկացվող երկու հակադիր ակցիաների մասին չէ, որոնք, ցավոք, դառնում են մեր քաղաքական մշակույթի անքակտելի մասը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանը, նախորդ օրերի համեմատ, ավելի երկար խոսեց՝ լրացուցիչ անգամ բացահայտելով իր արժեքային համակարգը, մենթալ մտածողությունը։ Երկրորդ նախագահը տասը տարի իշխանություն է պահել՝ կանգ չառնելով ոչ մի տաբուի առաջ, տասնյակների ազատազրկելով, ոմանց գնդակահարելու հրաման տալով։ Այս մարդը չի փոխվել անգամ անազատության մեջ, երբ թվում է՝ կարող էր անցնել յուրահատուկ քավարանի միջով, ի մի բերել իր անցյալը ու գոնե փորձեր ներկայանալ մի կերպարով, որը պակաս մերժելի կամ ատելի կլիներ մեր հասարակության համար։

Բայց այս ամենը Քոչարյանի համար չէ, նա անգամ ամբաստանյալի կարգավիճակում նախահարձակ է լինում, հատում է բարոյականության բոլոր սահմանները, անգամ բանտից կարողանում է թունավորել ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլ նաև անդառնալի սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև։

«․․․Ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ ու հարցրել եմ՝ ինչ իրավիճակ է, քանի որ լրագրողների հետ հանդիպում եմ ու իրավիճակը պետք է ճշտեի։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս, կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագները ինքը ինձ ցույց տվեց, դրանք այսօր ոչ մի տեղ չկան։ Երբ սկսեցին քննադատել, որ նման բան չկա, ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Նաև ցույց տվեց մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Չգիտեմ՝ որտեղ են: Բավական հետաքրքիր նյութեր էին, թե ոնց ա նռնակի պայթյունից ոստիկանության կապիտան զոհվում, բայց այս նյութերը չկան այսօր»,- դատարանում այսօր ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանատվությունը հասցեագրելով մի մարդու ուղղությամբ, որն այլևս կենդանի չէ, չի կարող հերքել կամ հաստատել երկրորդ նախագահի պնդումները։ Այ, սա է Քոչարյանի իրական էությունը, նրա «տղամարդկությունը»։

Սակայն դատավարական այդ դրվագն անգամ «անշառ» մի բան է այն իրողության համատեքստում, որը տեղի ունեցավ ժամեր առաջ, երբ դատարան ժամանեցին ԼՂՀ գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Նրանք դատարանում երաշխավորել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորողները 500.000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացվել են դատարանին։

Մինչև վերջին պահը թաքուն հույսեր ունեի, որ Արցախի նախագահները Հայաստանի դատարանի դուռը չեն հասնի, մանավանդ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, բացասական արձագանք էր տվել Սահակյանի ու Ղուկասյանի միջնորդությանը, ու նաև հասարակության շրջանում բացասական ասոցիացիաներ էին առաջացել Ստեփանակերտից եկած այս նախաձեռնության հանդեպ։

Ոմանք կարող են նույնիսկ ասել, որ Արցախում պետական մտածողության նոր դրսևորում է արձանագրվել, կամ քաղաքական մշակույթը հասել է այն մակարդակին, որ պետական իշխանությունը ներկայացնող ներկա ու նախկին գործիչները սոլիդարություն են ցուցաբերում Հանրապետության ակունքներում կանգնած մեկի՝ երկրի առաջին նախագահի հանդեպ։ Սակայն այս միասնությունը արդյոք ռացիոնա՞լ է ու կապ ունի՞ Արցախի հասարակության օրակարգի, նրա անվտանգության հետ։

Բոլոր հիմքերն ունենք չհավատալու այս վարկածին, որովհետև սա համերաշխություն կամ միասնություն է, որը ծնվել է Հայաստանի նախկին քրեօլիգարխիկ համակարգի ընդերքում, սա միասնություն է, որի մոտիվը համատեղ հանցագործության ստեղծած կապանքներն են, սա մի կլանի միասնություն է՝ ընդդեմ Նոր Հայաստանի ու նաև՝ Արցախի։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անցան «կարմիր գիծը», որից հետո դատարանի ցանկացած որոշում չի կարող լինել ի նպաստ Հայաստանի կամ Արցախի։ Ավելին՝ ակնհայտ է, որ Արցախի նախագահների միջնորդությունը Երևանի ու Ստեփանակերտի էլիտաների հակադրության ընդամենը մի դրվագն է, որը, սակայն, խորացնելու է էսկալացիան՝ վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով։ Հայաստանի ու Արցախի հարաբերոթյուններում առաջին անգամ ստեղծվել է հակադրության այնպիսի վիհ, որից կարող են օգտվել արտաքին ուժերը, և այդ առճակատումից հնարավոր կլիներ խուսափել, եթե Սահակյանն ու Ղուկասյանն այսօր վերջնականապես չանցնեին «կարմիր գիծը»։

Արցախի ներկա ու նախկին նախագահներն ինքնուրույն չեն գործել։ Չգիտեմ՝ նրանց ո՞վ է ուղղորդում՝ միայն Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ նաև Սերժ Սարգսյանը։

Բայց ներքուստ վստահ եմ, որ անգամ այս երկուսի ռեսուրսները բավարար լինել չէին կարող․ ի վերջո՝ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներն անցած տարի չկարողացան կանգնեցնել թավշյա հեղափոխության ալիքը՝ տիրապետելով անհամեմատ մեծ ռեսուրսների։ Ուրեմն՝ կարելի է ավելի սարսափելի բան պատկերացնել, որ Արցախի «ռուսաֆիկացման» մասին խոսակցություններն այնքան էլ անհիմն չեն, ու գուցե հիմա տեսնում ենք դրա առաջին դրսևորումները։

Եթե դատարանը բավարարի Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, դա ապտակ կլինի Հայաստանի հասարակությանը, որի աչքերում Արցախը կարող է նույնանալ հակահեղափոխության օջախի հետ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Եթե դատարանը մերժի նախագահների երաշխավորությունը, ապա արտաքին աշխարհի համար ֆորմալացվում է Հայաստանի ու Արցախի հակադրությունը՝ դրանից բխող անվտանգային ռիսկերով։

Այս ամենը չէին կարող չգիտակցել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, սակայն նրանք Արցախի միասնության իմիտացիա բեմականացրին՝ անդառնալի հարված հասցնելով Հայաստանի ու նաև Արցախի անվտանգությանը։ Նրանք գերադասեցին իրենց ընկերոջն Արցախի անվտանգությունից, ու սրանով ամեն ինչ ասված է։ Օդում տագնապի զգացողություն է, որում կորում են բանական բոլոր բացատրությունները…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում