Պակիստանի հարավային գյուղերից մեկում ավելի քան 4000 մարդ, որոնցից շատերը երեխաներ են, վարակվել են ՄԻԱՎ-ով․ պատճառն այն է, որ տեղացի բժիշկը վարակված ներարկիչ է օգտագործել՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։
Սինդ նահանգի իշխանությունները բնակավայրում մի քանի բուժկետներ են տեղադրել, որտեղ ստուգվում են շրջակա գյուղերի բնակիչները․մարդիկ ընտանիքներով դիմում են, որպեսզի ստուգեն իրենց ՄԻԱՎ-կարգավիճակը։
Միջադեպի պատասխանատու բժշկին ձերբակալել են։ Տեղեկացվում է, որ նա ևս վարակված է ՄԻԱՎ-ով։