Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երբ պապայիդ այդ հարցերը կտաս, կհանդիպենք․ Մարտի 1-ի զոհերի հարազատները ապշած են Լևոն Քոչարյանի հայտարարությունից

Ինչպե՞ս են Մարտի 1-ի զոհերի ծնողները գնահատում այդ գործով դատավարության ընթացքը, մասնավորապես դատավարության մասնակիցների փաստական ու փաստային պատրաստվածությունը, մեղադրողներին և մեղադրվողներին: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մասնավորապես ասաց. «Առաջին օրվա դատավարությունը ես որակում եմ՝ «շատ վատ»: Ոստիկանները պատրաստ չէին, չէին պատկերացնում, թե ինչքան ժողովուրդ կլինի: Դատավարության ժամանակ …ուղղակի, կներեք, խուժանություն եղավ, որովհետևՌոբերտ Քոչարյանի աջակիցները անգամ Վահե Գրիգորյանին և Սեդա Սաֆարյանին թույլ չէին տալիս, որ ներս մտնեն: Նրանք գրավել էին դահլիճը: Վարդգես Գասպարիին ծեծի ենթարկեցին… Մի խոսքով՝ այլանդակություն էր տիրում: Երկրորդ օրն արդեն ոստիկանները պաշտպանում էին կարգուկանոնը, ես դահլիճում եմ եղել…»: Նա հավելեց, որ փաստաբանական կողմը իրեն շատ վատ է դրսևորել, հատկապես Ալումյանը «սուտ էր ասում դատավորին, թե ցուցարարները զինված են եղել զենքերով, նռնակներով, ձողերով, փայտերով…»:

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, նշեց, որ ինքը մեծ դժվարությամբ է կարողացել մտնել դատական նիստի դահլիճ, նույնիսկ բախում է եղել ոստիկանների հետ: «Նույն պատկերն էր, ինչ 2008 թվին, հըլը երևի ավելի բեթար»,- ասաց նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում արած այն հայտարարության մասին, թե մարտիմեկյան դեպքերից հետո Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը իրեն տեսագրություն է ցույց տվել, որն ապացուցում էր, որ ցուցարարները զինված են եղել և ագրեսիվ քայլեր են արել, իսկ հիմա այդ տեսանյութը չկա, զոհերից Գրիգոր Գևորգյանի այրին՝ Վարդուհի Բաղդասարյանը, նշեց, որ եթե նման տեսանյութ լիներ անցնող տարիների ընթացքում իշխանությունները դա հրապարակավ ցույց կտային, կապացուցեին իրենց անմեղությունը»: «Դա բացահայտ սուտ է»,- շեշտեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում