Կատալոնական «Բարսելոնա»-ն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին պատրաստ է տարեկան վճարել 17 միլիոն եվրո:
Գրիզմանն օրեր առաջ հայտարարել էր, որ հեռանում է ակումբից, սակայն դեռևս հայտնի չէ, թե որտեղ ֆուտբոլիստը հանդես, կգա առաջիկա մրցաշրջանում:
«Բարսելոնա»-ն որոշել է վերջնականապես լուծել ֆրանսիացու տեղափոխությանը հարցը:
Գրիզմանը պայմանագրային գինը հուլիսի 1-ին 200 միլիոնից կիջնի 120 միլիոն եվրոյի: Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 47 խաղի, խփել 21 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: