Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

Անպտուղ քայլեր են անում. ի՞նչ է ուզում ասել Ալումյանը՝ Մարտի 1-ին թուրքական ու ադրբեջանական բանակը Երևանո՞ւմ էր

2008 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավվածության հարցը երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի համար ամեն օր մի նոր արդարացում կամ հերքում փնտրելու առիթ է տալիս։ Մե՛կ վերջիններս կտրականապես հերքում էին այդ փաստը, մեկ էլ նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարում է, որ Քոչարյանը իրավունք ուներ բանակը փողոց դուրս բերելու օրենքով ու Սահմանադրությամբ։ Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ բանակը միայն սահման պահելու համար չէ, նաև՝ անվտանգությունը հսկելու համար է: «Սահմանադրությամբ ներքին իրավիճակներում բանակը թույլատրվում է ներգրավել,- ընդգծել է պաշտպանը՝ հավելելով:- Եթե զինված ուժերը որևէ իրավիճակում որևիցե գործողություն են ձեռնարկել, ապա դա չի նշանակում, որ իրենք խառնվել են քաղաքականությանը, նույն ձևով, ինչ որ ոստիկանությունը»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը, մինչդեռ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ Սահմանադրության 55-րդ հոդվածում կա հստակ ձևակերպում. «Զինված ուժերը կարող են օգտագործվել միայն մի դեպքում՝ եթե դրան նախորդած լիներ ռազմական դրության հայտարարումը»։

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերում մասնավորապես նշվում է. «Հանրապետության նախագահը որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ. սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում են իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»։

Նորայր Նորիկյանն ընդգծեց. «Այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարված չի եղել, հետևաբար Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որևէ խոսք չէր կարող լինել։ Առաջին կուրսի իրավաբանի համար նույնիսկ սա հստակ է»։

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «ՀՀ Սահմանադրությունը՝ 2005 թվականի խմբագրությամբ և այժմյան բովանդակությամբ, կատեգորիկ արգելում է բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։ Մարտի 1-ին, առավել ևս վաղ առավոտյան տեղի ունեցածը քաղաքական գործընթաց էր։ Նույնիսկ եթե անգամ կրեր զանգվածային կրիմինալ բնույթ (իհարկե, առավոտյան ոստիկանությունը հենց դա էլ արեց), բայց անգամ այդ դեպքում բանակը ներգրավելու իրավունք հանրապետության նախագահը չունի»։

Ըստ Սաֆարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը փաստացի ընդունում է և այլևս չի կարողանում հերքել, որ բանակը գտնվել է Երևանում, դա բազում փաստերով ապացուցվել է, և այժմ փորձում է «իրավունքի» հիմքեր ստեղծել. «Բայց դա չի հաջողվի, բանակը կարող է ներգրավվել միայն ու միայն պատերազմական ու կիսապատերազմական գործողություններում։ Եվ ի՞նչ է ուզում ասել պարոն Ալումյանը՝ 2008 թվականի Մարտի 1-ին թուրքական կամ ադրբեջանական բանակը հայտնվել էր Երևանո՞ւմ, և դրա համա՞ր էր բանակը բերվել։ Այդ դեպքում ինչո՞ւ էր արտակարգ դրություն հայտարարվում և ոչ՝ ռազմական»։

Քաղաքագետը շեշտեց՝ Հայկ Ալումյանն անպտուղ փորձեր է կատարում՝ հանրապետության նախագահին սահմանադրորեն վերագրելով իրավունք, որը նա չի ունեցել. «Ճիշտ հակառակը՝ բանակը ունեցել է և ունի կոշտ արգելք՝ բանակը ներքաղաքական իրավիճակում օգտագործելու հետ կապված»։

Մեր զրուցակիցը հավելեց. «2008 թվականի մարտի 1-ին պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ ոչ թե բանակն է ներգրավվում, այլ ՀՀ զինված ուժերին պատկանող որոշ տրանսպորտային միջոցներ են ոստիկանությանը կցվել։ Այժմ Քոչարյանի պաշտպանական թևը չի կարողանում հերքել, որ ոչ միայն ավտոմեքենաներ են եղել, այլ նաև զինվորական կոնտինգենտ, այլևս ապացուցված է, որ հրամաններ են տրվել կրակելու, և մասամբ հրապարակված է 0038 գաղտնի հրամանը, որն ըստ էության եղել է այդ ժամանակվա հանրապետության նախագահի՝ քաղաքական հանձնարարությունները կատարելու նպատակով զինված խմբավորումներ կազմակերպելն ու դրանք ներքաղաքկաան պրոցեսներում օգտագործելը։ Ես կարծում եմ, որ փաստերն ինքնին անժխտելի ու անհերքելի են։ Դա գիտակցում է նաև Քոչարյանի պաշտպանական թևը, այդ պատճառով էլ տակտիկական քայլ է անում՝ փորձելով հանրությանը մոլորեցնել, թե նման իրավունք Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով եղել է»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում