The Rolling Stones-ի ֆրոնտմեն Միք Ջագերը, որը սրտի վիրահատության է ենթարկվել, վերականգնումից հետո անհավանական պարային հմտություններ է ցուցադրել:
Instagram-ի իր էջում հայտնի երաժիշտը տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ցուցադրել է իր ֆիրմային շարժումները:
Ջագերն ապացուցել է, որ վիրահատությունից հետո իրեն հիանալի է զգում և ավելի լավ տեսք ունի, քան նախկինում:
Շուտով սիրված երաժիշտը երկրպագուներից բազմաթիվ հաճոյախություններ է ստացել, նույնիսկ իր որդուց, որը մեկնաբանել է աստղային հայրիկի հոլովակը:
«Օ՜, վաու»,- գրել է 19-ամյա Լուկասը:
Վիրահատությունից հետո ամբողջովին ապաքինվելու համար Միք Ջագերը պետք է մեկ ամիս տևողությամբ վերականգնողական կուրս անցնի: