Եկատերինա Մեծի գանձարանից 75.61 կարատանոց զմրուխտը վաճառվել է Christie’s աճուրդի տանը՝ 4.3 մլն դոլարով, հաղորդվում է աճուրդի տան կայքում, մայիսի 15-ին:
Թանկարժեք քարը թագավորական գանձարանում է եղել ավելի քան 100 տարի, մինչև Ալեքսանդր II-ն այն որպես հարսանեկան նվեր հանձնել է իշխանուհի Մարիա Պավլովնային: Հետագայում զմրուխտը հայտնվել է Cartier ոսկերչական տան հավաքածուում:
Աճուրդում Եկատերինա II-ի հավաքածուից այլ թարկարժեք զարդի վաճառքի մասին հաղորդվել է անցած տարվա հունիսին: «Քնած առյուծ» անվանումով ամենամեծ մարգարիտը վաճառվել է 374 հազար դոլարով: