Մեծ Բրիտանիայում քաղաքական գործընթացները ԵՄ-ից դուրս գալու ֆոնին նման են «Գահերի խաղը» սերիալին: Նման համեմատություն է արել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու, Նիդեռլանդների նախկին արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը:
«Տեսեք, թե Brexit-ի հարցեվ տարաձայնություններն ինչ են արել Բրիտանիայի հետ. այսօր Մեծ Բրիտանիան կարծես «Գահերի խաղը» լինի՝ «ստերոիդների վրա»,- ասել է քաղաքական գործիչը՝ ԵՀ նախագահի պաշտոնի թեկնածուների բանավեճի ժամանակ:
Թիմերմանսի խոսքերով, այժմ եվրոպացիները ավելի հաճախ են քվերակում ազգայնական կուսակցությունների օգտին, քանի որ մյուս քաղաքական ուժերը նրանց համար «համոզիչ չեն»: Նա հավելել է, որ հիմա անհրաժեշտ է «մարդկանց վերադարձնել եվրոպական նախագծին»:
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալն ուղեկցվում է մի շարք տարաձայնություններով երկրի խորհրդարանում: Սակայն, ինչպես գտնում է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, մեծ հավանականությամբ Brexit-ը տեղի կունենա: Այսօրվա դրությամբ Եվրամիության գագաթնաժողովն այն հետաձգել է մինչև հոկտեմբերի 31-ը: