Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու է լռում «Արսենալը». Հայտնի է, թե երբ կհայտարարվի Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու որոշման մասին

Լոնդոնի «Արսենալը» դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի մասնակցության վերաբերյալ: Ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալի» ղեկավարությունը սպասում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնապես ներկայացվեն Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ: Միայն դրանից հետո լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու վերաբերյալ:

«Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ չնայած երկրների միջև լարվածությանը: Ադրբեջանում կայացել են մեծ սպորտային իրադարձություններ, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտն ու քաղաքականությունը տարանջատված են միմյանցից»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

Սպասվում էր, որ այս հայտարարությունից հետո «Արսենալը» վերջապես կհայտնի իր դիրքորոշումը, բայց… Բրիտանական Standart պարբերականի տեղեկություններով՝ «Արսենալը» Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու վերաբերյալ հայտարարություն կտարածի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:

Բանն այն է, որ լոնդոնյան ակումբը ՈՒԵՖԱ-ից հայ ֆուտբոլիստի հաշվով դեռևս պաշտոնական որևէ գրություն չի ստացել: «Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպա լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ: Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» Մխիթարյանի վիզա ստանալու, ինչպես նաև անվտանգության առումով ՈՒԵՖԱ-ից փաստաթուղթ կստանա առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալը» հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»:

Կասկածից վեր է, որ ՈՒԵՖԱ-ի միջնորդությամբ վիզա ստանալու և այլ փաստաթղթային գործընթացների ընթացքում խնդիրներ չեն ծագի: Standart-ի տեղեկություններով՝ Բաքվում բացի արտագնա հանդիպումներին «Արսենալին» հսկող անվտանգության աշխատակիցներից՝ լինելու են նաև բազմաթիվ այլ անձինք, որոնք հսկելու են ֆուտբոլիստներին: Մասնավորապես, լոնդոնյան ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել անվտանգությունն ապահովող ևս երկու ընկերությունների հետ:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա հայ ֆուտբոլիստին, բացի թիմի հետ Բաքու մեկնած անվտանգության աշխատակիցներից, կցված են լինելու Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ մարզիկի ժամանումն այս երկրում հատուկ իրադարձություն է ազգային անվտանգության ծառայության համար:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենք բազմիցս են ցույց տվել, որ կարող են պատշաճ կերպով ապահովել հայ մարզիկների անվտանգությունը: Այն, որ «Արսենալի» մարզչական շտաբը ցանկանում է, որ Մխիթարյանը մեկնի Բաքու՝ փաստ է: Օրեր առաջ այս խնդրի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Ինչ խոսք, դա քաղաքական հարց է, բայց ես լավ չգիտեմ, թե խնդիրն ինչի մասին է: Մենք ցանկանում ենք Բաքու մեկնել Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ աշխատեց, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նրա հետ խաղանք Բաքվում: Ես չգիտեմ քաղաքական խնդրի հնարավոր լուծումը: Իսկապես, ես տեղյակ չեմ՝ ինչն է երկու երկրների հակամարտության պատճառը, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի հետ լինենք այնտեղ: Հարցը մարզական չէ, և լուծումն իմ ձեռքերում չէ: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է այն լուծվի»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Բարնլիի» հետ հանդիպումից հետո ասել էր իսպանացի մասնագետը:

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը կարևորագույն իրադարձություն է հայ ֆուտբոլիստի կարիերայում: 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա արդեն նվաճել է հեղինակավոր մրցաշարի գավաթը՝ եզրափակիչ մրցավեճում դառնալով նաև գոլի հեղինակ: Երկու տարի անց արդեն անգլիական մեկ այլ թիմի կազմում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելը իսկապես բացառիկ ցուցանիշ կլինի Մխիթարյանի համար: Հաշվի առնելով նման մակարդակի հանդիպումներին Մխիթարյանի մասնակցելու փորձը՝ հավանականությունը մեծ է, որ Էմերին նրան «Չելսիի» դեմ մրցավեճում կընդգրկի հիմնական կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում