Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ծառուկյանի թիմը մանիպուլյատիվ կերպով օգտագործում է վարչապետի խոսքը

ՀՔԾ-ն մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության հիմքով: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանին և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Գոռ Հակոբյանին:

«Հարցը հիմնականում պետք է դրվեր քաղաքական համատեքստում, որովհետև սա քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի խնդիրն է, բայց իր ենթաճյուղերում նաև ունի իրավական խնդիր»,- նկատեց Գոռ Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքը Գագիկ Ծառուկյան անձին չի վերաբերում:

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծում ստանա. «Հասկանանք՝ 95-րդ հոդվածն ինչպես է մեկնաբանվում. նոր Հայաստանում այդ դրույթը պահպանվո՞ւմ է արդյոք»:

Էդգար Վարդանյանն էլ կարծում է, որ վարչապետի խոսքը, թե՝ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, մանիպուլյատիվ կերպով օգտագործվել և օգտագործվում է Գագիկ Ծառուկյանի և նրա թիմակիցների կողմից, որպեսզի ցույց տրվի, թե վարչապետն ասել է՝ նա բիզնեսմեն չէ. «Սակայն վարչապետը նման պնդում չի արել. նա ընդամենն ասել է ճշմարտության այն մասը, որն ակնհայտ է, ինչը չի նշանակում, թե պարոն Ծառուկյանը բիզնեսմեն չէ»:

Քաղաքագետի խոսքով՝ խնդիր կա օրենքի մեկնաբանման հետ կապված, և այս հարցը դառնում է իրավական վեճի առարկա. «Էնպես չի, որ սեփականատերը իր բիզնեսը տալիս է հավատարմագրային կառավարման և վերջ՝ այլևս որևէ կապ չի պահպանում: Միևնույն է՝ դու ստանում ես շահույթ և շահագրգռված ես, որ շահույթդ ավելին լինի: Իսկ երբ դու մտնում ես քաղաքական ասպարեզ, այստեղ շահերի բախման խնդիր է առաջանում՝ դու, միևնույն է, դե ֆակտո զբաղվում ես բիզնեսով: Այլ հարց է՝ դե յուրե այդպե՞ս է, թե՞ ոչ: Եվ ՀՔԾ-ն այս դեպքում ասում է՝ ոչ, դե յուրե այդպես չէ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում