«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի երկրպագուները պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: Համապատասխան պետիցիան հրապարակվել է Change.org կայքում:
Փաստաթղթում սցենարիստներ Դեվիդ Բենիոֆին և Դենիել Բրեթ Ուայսին ոչ կոմպետենտ են անվանում:
«Այս սերիալն արժանի է եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,- նշվում է պետիցիայի տեքստում, որն արդեն ավելի քան 230 հազար մարդ է ստորագրել:
Շոուի թերությունների շարքում, պետիցիայի հեղինակը մատնանշել է մի շարք կինոկիքսերը (ներառյալ սուրճի գավաթը և Ջեյմի Լանիսթերի երկրորդ ձեռքի անսպասելի հայտնվելը): Բացի այդ, պետիցիայի հեղինակին վրդովմունք է պատճառել «Դեյեներիս Թարգարիանի անտրամաբանական վարքագիծը», որը փոխրի է վերածել «Թագավորական նավահանգիստը»: