Գերագույն ռադան ընդունել է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության օրը նշանակելու որոշման նախագիծը: Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է 315 պատգամավոր:
Այսպիսով, խորհրդարանը Զելենսկիի երդմնակալության օր է նշանակել մայիսի 20-ը:
Զելենսկիի երդմնակալության օրը մայիսի 19-ին նշանակելու վերաբերյալ երկու որոշումները պատգամավորները մերժել են: Նշվում է, որ հենց այս օրն էր առաջարկում նորընտիր նախագահի թիմը:
Ինչպես հաղորդվում է, ԳՌ-ի կարգավորող հանձնաժողովը երդմնակալության օրը նշանակելու վերաբերյալ նիստը տեղափոխել է մայիսի 15-ին, որը սկզբնապես պետք է տեղի ունենար նախօրեին: Այս որոշումը ժողովրդական պատգամավորները բացատրել են այն փաստով, որ հանձնաժողովը երդմնակալության արարողությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը չի ստացել:
Զելենսկին ժողովրդական պատգամավորներին «մանր կեղծարարներ» և ստախոսներ է անվանել՝ երդմնակալության ժամկետի հետաձգման պատճառով:
Նա հիշեցրել է Պարուբիայի խոսքերը. «Խոստանում ենք, որ մայիսի 14-ին մենք հաստատ կնշանակենք երդմնակալության օրը»: