Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Վարչապետի վարկանիշն իրականում նվազել է մոտ 20 տոկոսով. Աշխատաոճն ու վարկանիշը տարբեր բաներ են»

Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%-ը, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,- ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համեմատ «մի փոքր սառել է»:

«Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,- ասել էր Նավասարդյանը:

https://www.panorama.am/news_images/623/1866933_1/166_6345.thumb.jpg

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ վարչապետի աշխատաոճն իրապես շատ բարձր է։ Նա շատ բաց է, թափանցիկ, հաշվետու, 5-ժամանոց ասուլիսներ է կազմակերպում, քայլում է քաղաքում, զրուցում մարդկանց հետ: «Աշխատաոճը իրապես շատ է փոխվել, որը դրական է և հնարավոր չէր չնկատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Սոցիոլոգի խոսքով, սակայն, աշխատաոճն ու վարկանիշը շատ տարբեր են և այնքան էլ փոխկապակցված չեն։ «Ինչ վերաբերում է վարկանիշին, ապա այստեղ անկում ունենք։ Չենք կարող ասել, որ վարչապետի վարկանիշը նույնն է, ինչ մեկ տարի առաջ կամ խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ անկումը գրանցվել է, քանի որ սպասելիքները շատ բարձր էին, շատ բարձր նշաձողեր էին դրված, բայց իրական կյանքում փոփոխությունները շոշափելի չեն։ Ամեն մարդ իր առօրյա կյանքում փոփոխություն չի զգում։ Եթե անգամ փոփոխություն էլ կա, ապա մարդիկ դա դեռ չեն զգում իրենց կյանքում։ Հետևաբար ես կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 20 տոկոսով անկում է գրանցել։ Սա ավելի ռեալ պատկեր է»,- նկատեց սոցիոլոգը՝ հավելելով, որ այս անկումը հետհեղափոխական իրավիճակում բնական էր:

«Չեմ ուզում ասել, որ դա նորմալ երևույթ է, բայց ակնկալվում էր, որ նման բան կլինի, քանի որ նախ՝ հետհեղափոխական իրավիճակում միշտ է այդպես լինում, դժվարություններ են առաջ գալիս, և հետո շատ բարձր խոստումներ էին տրվել, իսկ իրականում շատ քիչ բան փոխվեց։ Էլ չեմ ասում, որ բացասական բաներ էլ են եղել՝ գնաճ է արձանագրվել, աշխատավարձերի մեծ փոփոխություններ չեն եղել և այլն։ Խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել՝ անգամ այն խնդիրները, որոնք առաջնահերթություն էին վարչապետի կողմից։ Հետևաբար սպասելի էր վարկանիշի անկումը։

Մարդիկ ուզում են տեսնել իրական փոփոխություններ»,- ասաց Գևորգ Պողոսյանը։

Սոցիոլոգի կանխատեսած՝ վարչապետի վարկանիշի 20 տոկոս անկումը, նրա խոսքով, փաստարկված է, հիմնված է տարբեր աղբյուրների վրա: «Այս պահին մենք էլ ենք ուսումնասիրություն անում և ամենաուշը հունիսի 10-ին բոլոր արդյունքները անպայման կհրապարակենք, ու կտեսնեք իմ ասածը»,- եզրափակեց Գևորգ Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում