Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Խայտառակություն է. աշխարհով մեկ կողոպտիչի՞ն են պաշտպանում

Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ընթերցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, պատշաճ կկատարի իր դատավարական պարտականությունները։

Նախագահները երաշխավորագրում շեշտել են, որ գիտակցում են այդ պարտականությունների չկատարման դեպքում քրեական պատասխանատվության հարցի ի հայտ գալը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ներկայացված երաշխավորագիրը, ըստ կարգի, պետք է քննարկվի Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ, քանի որ նրանք դատարանում պետք է վերահաստատեն երաշխավորությունը։

Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առաջացած անջրպետը գնալով ավելի է խորանում։ Փաստորեն, Արցախի ղեկավարության դիրքորոշման վրա որևէ ազդեցություն չունեցավ ո՛չ դատախազության կտրուկ պատասխանը և ո՛չ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու ակնարկն առ այն, որ Արցախի ժողովուրդը կարող է հակահեղափոխության օջախ Արցախը դարձնել հեղափոխության օջախ։

https://i.ytimg.com/vi/uE1ASDxcntM/maxresdefault.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Արցախի ղեկավարները պարզապես հակադրության մեջ են մտնում, վախ ունեն, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կթափանցեն Արցախ: «Հայաստանն ամեն ինչով Արցախի թևութիկունքն է, բնական է՝ մտահոգություն ունեն, որ այստեղ հեղափոխությունը խորանալով այնտեղ էլ իր գործը կանի, այդ պատճառով էլ իրենց այսքան վատ են զգում։ Վախենում են, որ այս փոփոխությունները կթափանցեն Հայաստանի արցախյան հատված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը հավելեց. «Պարզապես որոշ խմբերի դիմադրությունն է, սա ոչ մի առնչություն չունի Արցախի ժողովրդի տրամադրության, ցանկության ու ձգտումների հետ։ Հայ ժողովուրդը միասնական է՝ Լոռիում, Շիրակում, Արցախում կամ Ջավախքում, մեր ազգային ինքնագիտակցությունը շատ բարձր է։ Մենք դա տեսանք Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ռազմաքաղաքական ղեկավարության մի շերտ ծառայում էր Ռուսաստանի շահերին և, ըստ էության, գործում Ադրբեջանի ցանկություններին համապատասխան։ Ժամանակի ընթացքում այս հարցը կլուծի Արցախի ժողովուրդը»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ իրենք անձնական եսասիրական շահերի տեսանկյունից Հայաստանում տեղի ուենցածը խորթ է ու վտանգ է պարունակում, բայց պառակտում չկա. «Հայաստանն ու Արցախը միասնական են, թող հասկանան, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել ու սրբել ամեն ինչ։

Ինչո՞ւ են խառնվել իրար, ո՞ւմ են պաշտպանում, իբրև թե առանձին ծառայություն ունեն Հայաստանի համար ու հիմա իրենց անձնական նկրտումները ուզում են դրա տակ սղացնել։ Գրագիտության զրոյական աստիճան ունեն. դիմում են դատախազություն, ստանում կոպիտ պատասխան, հիմա էլ դատարանի՞ն: Ինչո՞ւ են միջամտում հայ ժողովրդի դատական գործերին, իրենք ո՞վ են, որ խափանեն Հայաստանի Նյուրնբերգի ընթացքը»։

Լևոն Շիրինյանը տարակուսանք հայտնեց՝ եթե այդքան բարեսիրտ էին, թող այն ժամանակ դիմեին նախագահին, որ Հաց բերողին մահվան չհասցներ: «Նա իսկապես ուներ այդ արժանիքը՝ ի տարբերություն այն մարդու, ում համար որ դիմում են,- հավելեց նա։-Փոխանակ սսկվեն, տեղները նստեն, հիմա էլ նման քայլերի են դիմում: Իրենք պետք է ընդամենը արդարադատություն պահանջեն՝ իրավական պետության կոնցեպտների շրջանում։ Վախենում են, որ կտապալվեն: Իսկ ո՞վ ասաց, որ պետք է հավերժ կառավարեն: Արցախի ժողովուրդն ում կընտրի՝ նա էլ կղեկավարի։

Խայտառակություն է. աշխարհով մեկ կողոպտիչի՞ն են պաշտպանում»։

https://i.ytimg.com/vi/5mdFrQfIQyc/maxresdefault.jpg

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը վտանգ է տեսնում Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների խորացող անջրպետի հետ կապված։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Հեղափոխության ամենաառաջին օրերին Հայաստանի նոր իշխանություններին զգուշացրել ենք՝ կատակ չանել՝ շարունակելով խաղալ այլ նպատակներով և նախկին իշխանությունների կողմից բեմադրված Արցախի՝ իբրև առանձին պետության թատրոնը։ Այսօր զգալով Երևանի թողտվական վերաբերմունքը՝ Արցախում շատ մեծ և լայն գործունեություն են ծավալել ոչ միայն ամենատարբեր ռևանշիստական խմբերը, այլև արտաքին շահագրգիռ պետությունը, որն ամեն կերպ փորձում է սադրել և սաստկացնել Ստեփանակերտի մարզային իշխանության ընդվզումը մայրաքաղաք Երևանի դեմ»։

Քանանյանն ընդգծեց. «Հույս ունեմ, որ այս ընթացքը, մեծ ուշացումով, բայց այնուամենայնիվ պետք է հասկացնի պաշտոնական Երևանին, որ այն չի կարող խուսափել Արցախի ներքին կառավարման համար սահմանադրորեն ամրագրված պատասխանատվությունից, և որ սա լուրջ դաս լինի։

2020 թվականին, հուսամ, Արցախի վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանը պետք է սկսկի օգտագործել իր պաշտոնական լծակները սերժսարգսյանական համակարգի ստեփանակերտյան մնացորդների հակապետական լկտիությունը սանձելու և Արցախի մարզում սահմանադրական կարգուկանոնը Հայաստանի մայրաքաղաքին ենթարկվելու երաշխավորության ուղղությամբ»։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում