ԱՄՆ առևտրի նախարարությունը չինական Huawei ընկերության և դրա հետ կապված ևս 70 ընկերությունների արտադրանքը սև ցուցակում կներառի, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ դա խոչընդոտ կհանդիսանա Huawei-ի՝ ամերիկյան ընկերություններից բաղադրիչ տարրեր գնելու համար։ Բացի այդ, ընկերության համար բարդ կլինի իր արտադրանքը վաճառել ԱՄՆ-ում։
Գերատեսչությունում կարծում են, որ ԱՄՆ-ի տարածքում Huawei-ի ազատ գործունեությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։